Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով ՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈ ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16

Ցնդաբանություն է. ֆեյքերով իշխանության եկածները ֆեյք են փնտրում ընդդիմադիր դաշտում

Թեմա

Իշխանության համար ընդդիմության ցույցերի մասնակիցների քանակի վերաբերյալ թիվ նկարող Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակն» իբր «բացահայտում» է արել, թե բա սոցցանցերում եսիմ ինչքան ֆեյք ունի Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: 
Վերոնշյալի մասին «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Բաբայանից, սակայն նա կարճ պատասխանեց. «Հումորով եմ վերաբերվում իոաննիսյանական «բացահայտումներին», առավել եւս, որ որեւէ առնչություն չունի ինձ հետ: Հետեւապես ամեն ցնդաբանություն չեմ մեկնաբանում»:

Այդուհանդերձ, մի կողմ թողնելով, որ ֆեյքերով իշխանության եկածներն ընդդիմադիր շարքերում փորձում են ֆեյք «հայտնագործել» եւ դրանով իբր ցնցել համացանցը՝ մենք որոշեցինք գնալ իոաննիսյանական «բացահայտման» հետքերով: 

Պարզվում է՝ ըստ «Փաստերի ստուգման հարթակի», ֆեյք (կեղծ էջ) է, օրինակ, Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան պրոֆիլը, ով, ի դեպ, 24 ժամ է տվել, որպեսզի հերքեն այդ հրապարակումը: Ավելին՝ ըստ նույն հրապարակման, ո՛չ ավել, ո՛չ պակաս ֆեյք է նաեւ բլոգեր ՄԱՐԻԱՄ ՂԱՆԴԻԼՅԱՆԸ, ինչին անդրադառնալով՝ հենց նա հրապարակել է ընտրողների ռեգիստրից իր բնակության հասցեն եւ ընդգծել. «Անկեղծ ասած, ոմն Դանիել Իոաննիսյանին իսկապես չեմ էլ ճանաչում, ցանկություն էլ չունեմ ու չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում իմ էջն ու իմ անձը կեղծ (ֆեյք) անվանելը։ Բայց իմ անձի իրական լինելը հանրային հարթակում կասկածի տակ առնելը զրպարտություն է, ինչի համար պահանջում եմ, որպեսզի շատ արագ հեռացնեն այդ կեղծ հրապարակումը»:

Ինչեւէ, հատկանշական է այն, որ իրական մարդկանց կեղծ ներկայացնելով հանդերձ՝ իոաննիսյանական հարթակը ոչ թե մեղադրում է նրանց ապատեղեկատվություն տարածելու կամ հայհոյելու մեջ, ինչով մշտապես աչքի են ընկնում իշխանական ֆեյքերն ու ինչի վերաբերյալ, չգիտես ինչու, աչք է փակում նույն Իոաննիսյանը, այլ, պարզապես, Վահան Բաբայանի պրոֆիլի էջին հետեւելու, այսպես ասած, «պոդպիսկա» լինելու համար: Թե ինչու է սա անհանգստացրել Դ. Իոաննիսյանին, առավել խոր արմատներ ունի: 
Դեռեւս 2000-ականների սկզբին Մանկավարժական համալսարանում լեգենդներ էին պտտվում երբեմնի պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վահան Բաբայանի անվան շուրջ: Հատկապես ուսխորհրդի անդամները լավ են հիշում, որ մեծ թվով ուսանողուհիներ սիրահարված էին սլավոնական արտաքինով երիտասարդին: Բայց ո՞վ կմտածեր, որ տարիներ անց իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակիցներն էլ կարող են սիրահարվել Վահան Բաբայանին: Հումորը հումոր, բայց, ըստ էության, ստացվում է, որ իր ֆեյքային հրապարակմամբ՝ Իոաննիսյանը «փուռն է» տալիս հենց իշխանական ֆեյքերին, որոնք իրենց հաստիքով աշխատանքից զատ՝ դու մի ասա հետեւում են նաեւ ընդդիմադիր գործչին: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ Բաբայանը հրապարակումն անվանում է «ցնդաբանություն», իսկ Իոաննիսյանի հարթակում հայտնված էջերի մի մասն իրական են, մյուս մասն էլ եթե անգամ ֆեյք են, ու որոնցից քաջատեղյակ է իշխանության թիվ մեկ հարթակը, բայց «մեղադրվում են» զուտ Ռեֆորմիստների կուսակցության նախագահի էջին հետեւելու կամ ընդդիմության ներկայացուցիչների իրական հրապարակումները տարածելու մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲԼավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ ԽաչատրյանՈւրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ ՊետրոսյանՌուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազովՓաշինյանի առաջ շատ հստակ խնդիր է դրված ռուսական բազան դուրս բերել էս տարածքիցՍահմանադրական դատարանը հապճեպ որոշում է կայացրել`TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքինՔՊ-ական համայնքապետը ասելիք չունի՞, թե՞ լռությունը համաձայնության նշան է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված