Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշ Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք

ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Միջազգային

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, նրան դժգոհություն է ներկայացվել՝ Ստամբուլում ուրբաթ օրը կայացած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ստամբուլում ուրբաթ օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել է խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP): Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ցույցից առաջ հանդես է եկել իր քաղաքացիներին նախազգուշացմամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի իրավապահ մարմինները իբր կարող են կոշտ գործել։

«Երեկ (մայիսի 21-ին) Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքից առաջ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումից դժգոհությունները փոխանցվել են ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, որն այսօր (մայիսի 22-ին) կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դեսպանին հայտարարվել է թուրքական անվտանգության ստորաբաժանումների կողմից նման հանրահավաքներում ընդունվող միջոցների մասին չհիմնավորված պնդման մասին, դժգոհություն է հայտնվել այդ կապակցությամբ», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։

«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի անհամաչափ կիրառումը լուրջ խնդիր է, անթույլատրելի է տպավորություն ստեղծել, որ այս կապակցությամբ կարեւոր խնդիր կա Թուրքիայում, որտեղ հանրահավաքները ժողովրդավարության վաղեմի ավանդույթ են հանդիսանում։ Դեսպանին նաեւ հայտարարվել է, որ Անկարան ակնկալում է, որ ապագայում ԱՄՆ - ի իշխանությունները նախազգուշացումներ կտան իրենց քաղաքացիներին ուղեւորությունների/ցույցերի մասին՝ հաշվի առնելով փաստերը», - հավելել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ