«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Ադրբեջանը Հայաստանին իրավական երաշխիքներ չի տալիս հաղորդակցությունների ապաշրջափակման համար

Միջազգային

Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների բացման վերաբերյալ պարտավորություններն իրավաբանորեն ամրագրելու Հայաստանի առաջարկին։

 Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
 
Մարտի 31-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ մեքենայի ճանապարհ, և՛ երկաթուղի կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, որն իրավաբանական ուժ կունենա։
 
«Մենք շատ կոնկրետ ռիսկեր ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ի՞նչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը...», – հայտարարել էր այն ժամանակ Փաշինյանը։
 
Մհեր Գրիգորյանից, ով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահն է, հետաքրքրվեցինք, թե արդյոք Ադրբեջանն արձագանքե՞լ է այս առաջարկին և արդյոք այդ ռիսկը դեռ գոյություն ունի:
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել այս հարցին, և նշված ռիսկը դեռ գոյություն ունի», – ասել են գրասենյակում։
 
Արդյոք ՀՀ-ն կշարունակի/կսկսի շինարարությունն այս ռիսկի պահպանման պայմաններում հարցին, ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Հայաստանի Հանրապետությունը բացահայտում և արձանագրում է բոլոր նմանատիպ ռիսկերը՝ դրանց պատշաճ կառավարման նպատակով», – ասել է Գրիգորյանը։
 
Չի որոշվել նաև հնարավոր ավտոմոբիլային ճանապարհի երթուղին և արժեքը, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել էր ՀՀ վարչապետը:
Գրասենյակից պատասխանել են, որ «նշված հարցերը դեռ քննարկման փուլում են»։
 
Մայիսի կեսերին ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում Երասխ–Հորադիզ երկաթգծի 43 կմ հատվածի գեոդեզիական նկարահանում է իրականացվել։
Ֆինանսավորման վերաբերյալ հարցին նախարարությունում պատասխանել էին, որ դրան հնարավոր կլինի անդրադառնալ նախագծահաշվարկային աշխատանքների ավարտից հետո։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ