Աշխարհի ոսկե և Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր Գոռ Սահակյանը՝ խաչի քավոր Վահե Գաբրաշի հրապարակային ուղերձը․ Շվեյցարահայ համայնքը հավատարմություն է հայտնում Մայր Աթոռին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվնաս ու անխաթար, սրբորեն պահվում է Սուրբ Էջմիածնի Գանձատանը. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան Քաղբանտարկյալների գործով առաջիկա դատական նիստերի ժամանակացույցը ՇՏԱՊ. Ռումբեր են պայթում. Ռուսաստանը սպասում է իր հարվածին. Հայկ Այվազյան Նոր բեռ կգա Ադրբեջանից հունվարի 8-ին Ինչպես են Ամանորն անցկացրել անազատության մեջ գտնվող սրբազանները Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ. Աշոտյան Քրիստինա Քվինն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում Հյուսիսային բևեռի մոտ, ավելի տաք է քան Շիրակի մարզի առանձին հատվածներում

Գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին. Պրոֆեսոր Արա Բաբլոյան

Առողջապահական

Արդեն 7-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։

Ի՞նչ առողջապահական խնդիրներ է իր հետ բերելու հումանիտար աղետը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով փաստեց.

-Այ՛ո, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախն այս պահին էլ ավելի դժվար իրավիճակում է, որովհետեւ գիտենք, որ շրջափակումն էլ ավելի է խստացել եւ եթե մինչ այս հնարավոր էր Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախում ապրող մեր հայրենակիցներին դեղորայք ու բժշկական պարագաներ հասցնել եւ այնտեղից Հայաստան տեղափոխել պացիենտների, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել Արցախում, ապա այս պահին, դա էլ հնարավոր չէ, այսինքն այդ մարդիկ կարող են պարզապես դատապարտված լինել մահնվան:

Ես կոնկրետ կարող եմ ասել, որ մենք Արցախում ունենք  օրգան-փոխպատվաստված պացիենտներ, որոնք առանց մեր բժշկական ծառայությունների եւ մեր ուղարկած դեղամիջոցների, չեն կարող շարունակել ապրել: Ուրեմն ի ՞ նչ է նշանակում այս մոտեցումն ուղղակիորեն. ընտրեք` կամ մահ, կամ լինել Ադրբեջանի կազմու ՞ մ: Որպես բժիշկ, սա ինձ համար անընդունելի է:

Միեւնույն ժամանակ պրոֆեսորը ընդգծում է.

-Մասնագիտական իմ կյանքում ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եմ բուժել եւ վստահեցնում եմ, որ նույնիսկ 80-ականների վերջին եւ 90-ականների սկբին, երբ խիստ լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, երբեւիցե տարբերություն չեմ դրել բուժման կարիք ունեցող ադրբեջանցի եւ հայ երեխաների միջեւ, սա մեր հումանիտար մասնագիտության հիմնարար սկզբունքներից է: Ուզում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները, նայելով իրենց երեխաների եւ թոռների աչքերին, կարողանան զգալ, թե ինչ է սպասում Արցախի փոքրիկներին` այս շրջափակման պատճառով:  

Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Աշխարհի ոսկե և Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր Գոռ Սահակյանը՝ խաչի քավորՎահե Գաբրաշի հրապարակային ուղերձը․ Շվեյցարահայ համայնքը հավատարմություն է հայտնում Մայր ԱթոռինԱստվածամուխ Սուրբ Գեղարդը անվնաս ու անխաթար, սրբորեն պահվում է Սուրբ Էջմիածնի Գանձատանը. Տ. Ասողիկ աբեղա ԿարապետյանՔաղբանտարկյալների գործով առաջիկա դատական նիստերի ժամանակացույցըՇՏԱՊ. Ռումբեր են պայթում. Ռուսաստանը սպասում է իր հարվածին. Հայկ ԱյվազյանՆոր բեռ կգա Ադրբեջանից հունվարի 8-ինԻնչպես են Ամանորն անցկացրել անազատության մեջ գտնվող սրբազաններըՆիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ. ԱշոտյանՔրիստինա Քվինն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀյուսիսային բևեռի մոտ, ավելի տաք է քան Շիրակի մարզի առանձին հատվածներում«Բագրատունյաց» առողջության կենտրոնի տնօրենը հրահանգել է մասնակցել Նիկոլի «ուՂտերթին»Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված դավադիր ծրագրի առաջին նիստըԱստված ինձ, իսկապես, ոսկե ձեռքեր է տվել. քարագործ, ով 400 տարվա լռությունից հետո՝ վերակենդանացրեց երկանքըՆարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ SOCAR Petroleum նավթաբազայում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել «Միշտ հիշեք՝ ձեր թիկունքում կանգնած է ողջ հայ ժողովուրդը». մեկնարկեց ձմեռային զորակոչը Որ ճանապարհներն են փակWORLD BOXING -Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸՄոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի․ Գևորգ ԴանիելյանԵրևանի 4 վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված