Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ է սպասվում նոյեմբերի 14-ին

4 ախտանշան, որոնք հուշում են սուրճի չարաշահման մասին

Առողջապահական

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերն իրենց օրը պարզապես չեն պատկերացնում։ Այս ըմպելիքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այն նվազեցնում է Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացման հավանականությունը, մեղմում է գլխացավերը, պահպանում է լյարդի առողջությունն ու առհասարակ դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա, սակայն անգամ այս օգտակար մթերքը կարող է վնասակար լինել չարաշահման դեպքում։ Կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը 400 մգ է, որը գերազանցելը կարող է դառնալ մի շարք խանգարումների պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադիր լինել ու չանտեսել այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է սուրճի չարաշահման մասին։

Med2.ru կայքը ներկայացրել է 4 արտասովոր ախտանշան, որոնք հուշում են սուրճի չարաշահման մասին։ Այս ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկավոր է ժամանակավորապես դադարեցնել սուրճի գործածությունն ու հետևել օրգանիզմի արձագանքին։

Ստամոքսի այրոց

Կոֆեինը կարող է թթվային ռեֆլյուքսի ախտանշաններ առաջացնել, քանի որ այն թուլացնում է կերակրափողի ստորին սֆինկտերը։ Սա թույլ է տալիս ստամոքսահյութին հեշտությամբ հայտնվել կերակրափողում՝ առաջացնելով այրոցի տհաճ զգացողություններ և ցավ։ Նմանատիպ ազդեցությամբ օժտված են նաև գազավորված ըմպելիքները, որոնք ևս չի կարելի չարաշահել։

Քնի խանգարումներ, անհանգստություն

Կոֆեինի բարձր պարունակության պատճառով սուրճը խորհուրդ է տրվում խմել քնելուց առնվազն վեց ժամ առաջ, այլապես այն կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա։ Եթե մարդը հակված է հաճախակի անհանգստությունների, ապա սուրճի գործածության դեպքում հարկավոր է հատկապես զգույշ լինել, քանի որ այն կարող է էլ ավելի վատթարացնել վիճակն ու հանգեցնել սրտի զարկերի արագացման, դողի և անգամ գլխացավերի զարգացման։

Զրկանքի (աբստինենտային) համախտանիշ

Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել նաև զրկանքի համախտանիշի զարգացման, որի դեպքում մարդը սուրճի բացակայությունը շատ ավելի սուր է զգում։ Սովորաբար այս համախտանիշը զարգանում է կախում առաջացրած որևէ նյութից կտրուկ հրաժարվելու դեպքում։ Սուրճից կախվածության դեպքում այս ըմպելիքի բացակայությունը կարող է ուղեկցվել զգալի հոգնածությամբ, աշխատունակության անկմամբ, դեպրեսիվ տրամադրությամբ և անգամ գրիպին ու հարբուխին բնորոշ ախտանշաններով, ուստի նման խնդրի դեպքում ըմպելիքի չափաբաժինը հարկավոր է նվազեցնել աստիճանաբար։

Քաշի ավելացում

Սուրճն առաջացնում է հագեցածության զգացում, ուստի շատ սուրճ խմող մարդիկ հաճախ հրաժարվում են սննդից։ Սակայն սուրճի պատճառով առաջացած հագեցածության զգացումի անհետացումից հետո քաղցի զգացումը շատ ավելի սուր է լինում՝ ստիպելով մարդուն նորմայից շատ ուտել և օգտագործել բարձր կալորիականություն ունեցող, յուղոտ ու քաղցր մթերք և անգամ արագ սնունդ, ինչն էլ հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ