ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառուցվածք

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ա) Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)

բ) Ներկայացուցիչների խորհուրդ

գ) Նախագահություն

դ) Գործադիր խորհուրդ

ե) Միության նախագահ

զ) Միության փոխնախագահ

է) Վերստուգիչ հանձնաժողով

ը) Հանձնաժողովներ և ծառայություններ

թ) Մարզային բաժանմունքներ

ժ) Համայնքային կազմակերպություններ

ժա) Թաղային խմբեր

 

Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)

 

3.2 ՍԻՄ կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության ընդհանուր ժողովն է (համաժողովը): Այն հրավիրվում է Ներկայացուցիչների խորհրդի կողմից երկու տարին մեկ անգամ: Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը ) ընտրում է ժողովի նախագահ և քարտուղար, կազմում է հաշվիչ, մանդատային և խմբագրային հանձնաժողովներ: Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) բացում և մինչև ժողովի նախագահի ընտրությունը վարում է կուսակցության նախագահը: Ցանկացած ղեկավար մարմին կարող է իր որոշմամբ հրավիրել փակ նիստ, անհրաժեշտության դեպքում նույն որոշմամբ հաստատվում է հրավիրյալների ցանկը:

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (ՀԱՄԱԺՈՂՈՎԸ)ª

 

ա) ընդունում և փոփոխում է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը գրանցված պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ,

բ) ընդունում է ծրագրային փաստաթղթեր և որոշումներ, որոնք պարտադիր են ՍԻՄ կուսակցության բոլոր կառույցների համար,

գ) ընտրում է ՍԻՄ կուսակցության Նախագահություն հետևյալ կազմովª ՍԻՄ կուսակցության նախագահ, փոխնախագահ և անդամներ,

դ) ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ կարող են ընտրվել ՍԻՄ կուսակցության առնվազն երկու տարվա անդամ հանդիսացող անձիք,

ե) քննարկում և հաստատում է Նախագահության զեկույցները և հաշվետվությունները, որով հանդես է գալիս կուսակցության նախագահը,

զ) ընտրում է կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով և նրա նախագահ,

է) քննարկում և հաստատում կամ անվավեր է ճանաչում Վերստուգիչ հանձնաժողովի որոշումները:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) վավերական է, եթե մասնակցում են կուսակցության անդամների (համաժողովի) պատվիրակների առնվազն 2/3-ը, եւ եթե դրան մասնակցում են մարզերի ներկայացուցիչները 1/3- ից ոչ պակաս:

Կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշումներն ընդունվում են գրանցված պատվիրակների թվի պարզ մեծամասնությամբ: Անձին վերաբերվող հարցերի քվեարկությունը փակ է:

Կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը կատարվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Կուսակցության ընդհանուր ժողովի ընդունած որոշումները վավերացվում են ժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրություններով և հաստատվում կուսակցության կնիքով:

Կուսակցության արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են նախագահության կողմից, մարզային բաժանմունքների մեկ երրորդի կամ ՍԻՄ կուսակցության անդամների մեկ երրորդի պահանջով, ինչպես նաև ընդհանուր ժողովի նախաձեռնությամբ:

 

Ներկայացուցիչների խորհուրդ

 

Կազմվում է նախագահության անդամներից և մարզային բաժանմունքների մեկական ներկայացուցիչներից (նախագահներից):

Ներկայացուցիչների խորհուրդըª

ա) հաստատում է Նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքային ծրագրերը,

բ) հաստատում է նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքների կանոնակարգերը և համակարգում նրանց գործունեությունը,

գ) հաստատում է նոր մարզային բաժանմունքները, համայնքային կազմակերպությունները և կարող է լուծարել դրանք,

դ) ընդունում է կուսակցության բյուջեն և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը,

ե) նշանակում է կուսակցության գանձապետին,

զ) որոշում է անդամագրության վճարի և անդամավճարի չափը,

է) հաստատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին և տնօրենին:

Ներկայացուցիչների խորհուրդն իր նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ:

Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ կարող են հրավիրել մարզային բաժանմունքը կամ ՍԻՄ կուսակցության Նախագահությունը:

Ներկայացուցիչների խորհրդի նիստը վավերական է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:Որոշումներն ընդունվում են ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ: Նիստերում նախագահում է կուսակցության նախագահը:

 

Նախագահություն

 

ա) իրականացնում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) և Ներկայացուցիչների խորհրդի ընդունած որոշումները,

բ) կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ և ծառայություններ, հաստատում նրանց ղեկավարներին, աշխատանքային ծրագրերը և կազմը ,

գ) համակարգում է մարզային բաժանմունքների աշխատանքները,

դ) հսկում է կուսակցության բյուջեի կատարումը,

ե) նշանակում է կուսակցության գլխավոր հաշվապահին:

զ) չեղյալ է համարում կանոնադրությանը և ծրագրին հակասող իրեն ենթակա մարմիննե-րի և ստորաբաժանումների որոշումները,

է) հաստատում է ՍԻՄ կուսակցության կողմից կնքվող համաձայնագրերը և պայմանագրերը:

Նախագահության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:

Նախագահության նիստը վավերական է, եթե մասնակցում են Նախագահության անդամների առնվազն 2/3-ը: Նախագահության նիստերը վարում է կուսակցության նախագահը:

Որոշումներն ընդունվում են նախագահության անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Ընդունված որոշումները ստորագրվում են նախագահի կողմից և վավերացվում կուսակցության կնիքով:

 

 

 

Գործադիր խորհուրդ

 

Կուսակցության նախագահը, փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները և ծառայությունների պետերը կազմում են գործադիր խորհուրդ:

Գործադիր խորհուրդը.

ա) իրականացնում է նախագահության որոշումները,

բ) համակարգում է ծառայությունների և հանձնաժողովների աշխատանքները,

գ) հանձնարարականներ է տալիս հանձնաժողովներին և ծառայություններին:

Գործադիր խորհրդի նիստերը հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:

Նիստը վավերական է, եթե մասնակցում է անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

 

1. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԱԽԱԳԱՀ` ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆ

2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԱԽԱԳԱՀ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԱԽԱԳԱՀ` ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

4. ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԱԽԱԳԱՀ` ԱՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ

 

Միության նախագահ

ՀԱՅԿ ԲՈՐԻՍԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

ա) ներկայացնում է ՍԻՄ կուսակցությունը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում,

բ) վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր,

գ) ղեկավարում է կուսակցության գործունեությունը նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում,

դ) միաժամանակ գործադիր խորհրդի նախագահն է::

 

ՏՎՅԱԼՆԵՐ………………………..>

Միության փոխնախագահ

ԱՐՏԱԿ ՄԱՔՍԻՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախագահի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին պարտականությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում փոխարինում է նրան:

Կուսակցության Նախագահի հրաժարականի, կամ` իր պաշտոնավարմանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում` մինչև ընդհանուր ժողովը (համաժողովը) կուսակցության նախագահի պարտականությունները և իրավունքները ամբողջությամբ անցնում են փոխնախագահին

ՏՎՅԱԼՆԵՐ………………………..:

 

Վերստուգիչ հանձնաժողով

ՆԱԽԱԳԱՀ Վարդան Աստվածատրյան

Անահիտ Սիմոնյան

Գագիկ Խրշոյան

Գագիկ Նիկողոսյան

Գոհար Գասպարյան

ա) հսկում է կուսակցության մարմինների և անդամների գործունեության համապատասխանությունը ՍԻՄ կուսակցության կանոնադրությանը,

բ) կուսակցության ֆինանսատնտեսական վերստուգումը կատարվում է ընդհանուր ժողովի, ներկայացուցիչների խորհրդի կամ Նախագահության հանձնարարությամբ և ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ,

գ) Վերստուգիչ հանձնաժողովը իրավունք ունի ՍԻՄ կուսակցության մարմիններից և անդամներից պահանջելու իրեն ներկայացնել կուսակցական գործունեությանը վերաբերվող ցանկացած տվյալներ և հաշվետվություններ, անհրաժեշտ նյութեր,

դ) Վերստուգիչ հանձնաժողովը իր հաշվետվությունը և ստուգման արդյունքները ներկայացնում է Նախագահությանը, ներկայացուցիչների խորհրդին կամ ընդհանուր ժողովին,

ե) Վերստուգիչ հանձնաժողովին կարող է դիմել ՍԻՄ կուսակցության յուրաքանչյուր ան-դամ և անդամության թեկնածու,

զ) Վերստուգիչ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից,

է) Վերստուգիչ հանձնաժողովը նիստերը գումարում է առնվազն ամիսը մեկ անգամ, որը վարում է հանձնաժողովի նախագահը,

ը) Իր որոշմամբ ընդունում է եզրակացություններ և առաջարկություններ: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

թ) Վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է անդամների պարզ մեծամասնությամբ

 

Մարզային բաժանմունքներ

 

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները և համայնքային կազմակերպությունները համարվում են նրա առանձնացված ստորաբաժանումներըª մասնաճյուղերը, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները հիմնվում են ոչ պակաս, քան 5 անդամի առկայության դեպքում` ներկայացուցիչների խորհրդի կողմից: Մարզային բաժանմունքները ինքնուրույն գործելու իրավունք ունեն սույն կանոնադրության շրջանակներում:

Բաժանմունքը ընտրում է խորհուրդ, որը կազմված է բաժանմունքի նախագահից և խորհրդի անդամներից: ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքի խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

Մարզային բաժանմունքի ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է բաժանմունքի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են բաժանմունքի անդամների ընդհա-նուր թվի պարզ մեծամասնությամբ:

Մարզային բաժանմունքների ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի կողմից տարին առնվազն երկու անգամ, իսկ ղեկավար մարմինների ընտրությունները կատարվում են տարին մեկ անգամ: Մարզային բաժանմունքի արտահերթ ժողով հրավիրվում է անդամների 1/3-ի, խորհրդի կամ ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների կողմից:

Մարզային բաժանմունքի բյուջեն` ընդունում է բաժանմունքի խորհուրդը: Մարզային բա-ժանմունքը լուծարվում է իր ժողովի կողմից, կամ ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման մարզային բաժան-մունքների և համայնքային կազմակերպությունների կողմից:

Մարզային բաժանմունքի խորհուրդը ընտրում է գանձապահ:

Մարզային բաժանմունքների խորհուրդներն իրենց որոշմամբ հիմնում են համայնքային կազմակերպություններ, որոնք հաստատվում են նախագահության կողմից:

ԵՐԵՎԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ. Աշոտ Աղազարյան

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ Գագիկ Նիկողոսյան

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Արտակ Խառատյան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ Բախտիբեկ Արամյան

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ Ասքանազ Մինասյան

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ Մարիամ Աբրահամյան

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Հրանտ Հովսեփյան

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ Սամվել Մանուչարյան

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ Արշալույս Հովհաննիսյան

 

Համայնքային կազմակերպություններ

 

ՍԻՄ կուսկացության համայնքային կազմակերպությունները հիմնվում են ոչ պակաս, քան 3 անդամի առկայության դեպքում:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովն ընտրում է նախագահ և խորհուրդ:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները հրավիրվում են խորհրդի կողմից տարին առնվազն չորս անգամ:

Արտահերթ ժողովներ կարող են գումարվել անդամների ընդհանուր թվի 1/3-ի, խորհրդի կամ վերստուգիչ մարմինների նախաձեռնությամբ:

ՍԻՄ կուսակցության Համայնքային կազմակերպությունների ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են կազմակերպության ներկա անդամների 2/3-ով:

Համայնքային կազմակերպության բյուջեն հաստատում է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Համայնքային կազմակերպության խորհուրդը ընտրում է գանձապահ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման համայնքային կազմակերպությունների կողմից:

Համայնքային կազմակերպությունը լուծարվում է իր ժողովի որոշմամբ, կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից, որը հաստատվում է ներկայացուցիչների խորհուրդի որոշմամբ:

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը կատարում է ՍԻՄ կուսակցության անդամագրությունª դիմումի համաձայն, ընդհանուր թվի 2/3-ով:

ՍԻՄ կուսակցության անդամության թեկնածուն մասնակցում է տեղական բաժանմունքի աշխատանքներին:

 

Թաղային խմբեր

 

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը իր որոշմամբ ստեղծում է և լուծարում թաղային խմբեր: Թաղային խմբի ժողովը ընտրում է խմբի պատասխանատուին, որը կատարում է համայնքային կազմակերպության ցուցումները և կազմակերպում է թաղային խմբի աշխատանքները:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА