ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ կուսակցության եւ ՙՙԻրավունք՚ թերթի անդամների ամանորյա խնջույքը

31.12.2017 10:24 Նախաձեռնություններ Միջոցառումներ
ՍԻՄ կուսակցության եւ ՙՙԻրավունք՚ թերթի անդամների ամանորյա խնջույքը

Դեկտեմբերի 28-ին ՙՙԹումանյանՙՙ պանդոկ ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության եւ ՙՙԻրավունքՙ՚ թերթի խմբագրակազմի ամանորյա խնջույքը, որին ներկա էին կուսակցության մարզային գրասենյակների ղեկավարները, կուսակցության անդամները, թերթի ներկայացուցիչները եւ այլ հյուրեր: Շնորհավորանքի եւ բարեմաղթանքի բացման խոսքով հանդես եկավ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ՝ ամփոփելով անցնող՝ 2017 թվականը, գալիք՝ 2018-ի համար մաղթեց ներկաներին առողջության, բարեկեցության, նորանոր ձեռքբերումների տարի. ՙ՚Թող մեր սահմանները լինեն խաղաղ, երկրին բարեկեցություն, ընտանիքներում հաջողություն՚ՙ,- ասաց Հ. Բաբուխանյանը:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА