ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 2017թ. պատգամավորական գործունեության ամփոփում

25.12.2017 17:08 Նախաձեռնություններ
ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 2017թ. պատգամավորական գործունեության ամփոփում

 

Ա) Ազգային ժողովում բարձրացրած հարցեր եւ խնդիրները:

Իր ելույթներում եւ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Հ. Բաբուխանյանը բարձրացրել է հետեւյալ հարցերը.

ա. սոցիալական ոլորտում

  1. Զբաղվածության ծրագրերի արդյունավետության: (29.06.17թ.)
  2. Հաշմանդամների պրոթեզավորման վերաբերյալ: (29.06.17թ.)
  3. Սոցիալական ծառայություններ մատուցման համար անցկացվող մրցույթների հարցը: (29.06.17թ.)
  4. Ընտանիքում բռնության օրենքի նախագծում եղած խնդիրների մասին

բ.  առողջապահական ոլորտում.

  1. Պոլիկլինիկաներում քաղաքացիների սպասարկման որակի հարցը: (29.06.17թ.):
  2. Սեզոնային գրիպի դեմ պայքարի հարցը: (29.06.17թ.):
  3. Առողջապահության ոլորտում վարկային ծրագրերի արդյունավետության հարցը: (29.06.17թ.):
  4. Պոլիկլինիկաներում քաղաքացիների սպասարկման որակի հարցը եւ պոլիկլինիկաներում պետական միջոցներով քաղաքացիների հետազոտման անբավարար մակարդակի հարցը: (18.12.17թ.):
  5. Գարդասիլով պատվաստանյութերի հարցը:

գ. անվտանգության ոլորտում

  1. Ինֆորմացիոն անվտանգության հարցը: (20.06.17թ.):
  2. Բանակի ամրապնդման հարցը (14.11.17թ.)
  3. Սորոս հիմնադրամի ՀՀ անվտանգության դեմ գործունթության հարցը (14.11.17թ.):

 

 դ. բնապահպանության ոլորտում.

  1. Սեւանի էկոհամակարգի եւ ձկան պաշարների հարցը
  2. Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի: ((01.03.17թ.):
  3. Ապօրինի ծառահատումների հարցը: (01.03.17թ.)
  4. Անտառապահպանության եւ դրա վերաբերյալ միջազգային համագործակցության հարցը (03.10.17թ.):
  5.  

ե). Արտաքին քաղաքականության եւ համագործակցության ոլորտ

12. ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության ակտիվացման մասին (03.10.17թ.)

13 ԵԱՏՄ-ից դուրս գալու <ԵԼՔ> խմբակցության նախաձեռնության վնասակարության մասին հարցը (27.11.17թ.):

 

զ). Կառավարման ոլորտ

14. Ազգային ժողովի եւ օրենսդրական աշխատանքի կանոնակարգման մասին (18.12.17թ.)

 

 

Բ) Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված առաջարկություններ.

1. ԴեկտեմբերիՀՀ կառավարության ծրագրում հայոց լեզվի պահպանության հարցերի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: (21.06.17թ.)

2. Ճանապարհային երթեւեկության օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

3. Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի վերաբերյալ:

4. Ընտանեկան օրենսգրքի վերաբերյալ:

5. Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ: 

6. Առաջարկվել է սահմանել Ազգային միասնության տոն այն նշելով դեկտեմբերի 1-ին:

 

Գ) Միջխորհրդարանական եւ միջազգային գործունեություն

1. Երիտասարդ գիտնականների համագործակցության մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերին եւ խորհրդի նիստաերին:

2. ԱՊՀ ՄԽՎ Գիտության եւ կրթության հանձնաժողովում ներկայացրել է <ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին> Հանձնարարականների նախագիծը, ընդունվել է հանձնաժողովի նիստում եւ ներկայացվել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի հաստատմանը, որը հաստատվել է լիագումար նիստում:

3. ՌԴ խորհրդարանի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում մասնակցել եւ ելույթներ է ունեցել հանձնաժողովի նիստին: Ինչպես նաեւ հանդիպումներ Պետ Դումայում եւ ՌԴ դաշնության խորհրդում: 

4. ՌԴ բարեկամության հանձնաժողովի կազմում հանդիպում է ունեցել ՌԴ Խանտի Մանսիսկի ինքնավար շրջանի ղեկավարության հետ, հանդիպել տեղի հայ համայնքի հետ:

5. Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության համագումարին, հանդիպումներ ունեցել Մոլդովայի նախագահի, Մոլդովայի խորհրդարանի պատագամավորների հետ, ինչպես նաեւ Կիշինեւ քաղաքի հայ համայնքի հետ:

6 Ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հակաահաբեկչական կոնֆերանսու: (28.03.17թ.)

7. Մասնակցել է Շուշիի ազատագրման 25 ամյակի միջոցառումներին՝ Արցախի հանրապետությունում: (08.05.17թ.)

10. Մասնակցելէ հայկական կուսակցությունների ֆորումին Արցախի հանրապետությունում:

11. Բաց նամակով դիմել է ՌԴ սենատորներին եւ պատգաամվորներին Արցախի հարցի կապակցությամբ:

12. Զեկույցով մասնակցել է Գերմանիայում կայացած <մարդկության պատմության ընթացքում Ցեղասպանության ենթարկված երկրների եւ ժողովուրդների առաջին համաշխարային կոնգրեսին>: Ընտրվել է կոնգրեսի կազմ կոմիտեի անդամ:

13. Ելույթով հանդես է եկել <Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն ապագա սերունդների համար> միջազգային համաժողովին:

14. Հանդիպել է արտասահմանյան մի շարք գիտական կենտրոնների շրջանակների հետ (ՌԴ, Ճապոնիա, Ղազախստան):

15. Ելույթ է ունեցել Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության համաժողովում, ինչպես նաեւ հանդիպումներ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Զ. Գրեչանիի հետ:

16. Մասնակցել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումներին (Թեոդոսիա, Ղրիմ), ունեցել է մի շարք ելույթներ եւ հանդիպումներ Ղրիմի եւ Թեոդոսիա քաղաքի ղեկավարության հետ:

17. Ջավախքում եւ Վրաստանի այլ վայրերում մասնակցել է հայ համայնքի միջոցառումներին (դպրոցի, եկեղեցու, հուշարձանի բացումներ): Հանդիպումներ է ունեցել Վրաստանում պատգամավորների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

18. Որպես միջազգային դիտորդ մասնակցել է Ղրղզստանի նախագահի ընտրություններին, հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի ԱԺ նախագահի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:

19. Մասնակցել է <Ղրիմը միջազգային զարգացումների շրջանակում> միջազգային քաղաքագիտական խորհրդաժողովին (Յալթա): Հանդիպումներ է ունեցել Ղրիմի պաշտոնական անձանց եւ ԶԼՄժների հետ: 

20. Դարձելէ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ:

 

Դ) Ընտրողների հետ հանդիպումներ եւ ընդունելություն, նամակների եւ դիմումների հետ աշխատանք:

1 Ազգային ժողովում եւ կուսակցական գրասենյակում ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հանդիպում 46 քաղաքացու հետ:

2. Ստացվել է 49 նամակ եւ դիմում, որոնցից 34-ին տրվել են պատասխաններ, իսկ 15-ի վերաբերյալ հարցումներ եւ միջնորդություններ են ուղղվել պետական այլ մարմիններ:

3. Հանդիպումներ են տեղի ունեցել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրողների հետ, ինչպես նաեւ  ՀՀ սահմանները պաշտպանող զինծառայողների հետ: 

4. Հանդիպում ԵՊՀ ուսանողության հետ:

5. Հանդիպել է Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք ՀԿ-ների ղեկավարների հետ:

 

Ե) Հրապարակումներ.

 

  1. Ազգային ժողովում տեղի ունեցավ <Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմաիցոն պատերազմը> (1991-2016թթ.) ծավալուն մենագրությունը  նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված հեղինակային գրիք շնորհանդեսը:
  2. Հայաստանի, ՌԴ-ի, Մոլդովայի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ԶԼՄ-ներով (թերթեր, հեռուստատեսություններ, կայքեր եւ ռադիո) հանդես է եկել շուրջ 50 հրապարակումներով՝ հոդվածներ, հարցազրույցներ, եույթներ:

 

Զ) Պարգեւատրումներ.

  1. Շնորհվել է մշակութային ժառանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում:
  2. Պարգեւատրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի <ԱՊՀ ՄԽՎ 25 տարի> մեդալով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА