ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նման «ֆիլմ ուժսներով» պետք է զբաղվի ոստիկանությունը. Հ. Բաբուխանյանը՝ <Ընտանիքում բռնության> օրենքի մասին.

07.12.2017 11:31 Հայտարարություններ
Նման «ֆիլմ ուժսներով» պետք է զբաղվի ոստիկանությունը. Հ. Բաբուխանյանը՝ <Ընտանիքում բռնության> օրենքի մասին.

<Ընտանեկան բռնության> տխրահռչակ օրենքի մասին այսօր հնչեցին տարաբնույթ ելույթներ: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ իր ելույթում առանձնացրեց մի քանի դրույքներ, որոնց պետք չի անդրադառնալ.

<Չեմ անդրադառնում այսպիսի բռնության տեսակների վերաբերյալ առանձին օրենքի հասարակական պահանջի  առկայությանը, որը կարծում եմ չկա: Նման դեպքերը՝ ծխախոտ հանգցնելը դեմքին, կամ այլ ֆիլմ ուժսները, ծեծելը կան քրեական օրենսգրքում, որի համար սհամանված է պատիժ եւ թող բարի լինի մեր ոստիկանությունը ու զբաղվի այդ գործերով:

Չեմ անդրադառնում նրան, որ սա մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում է կատարվում եւ այստեղ չեմ բարձրացնում ինքնիշխանության վրա ստվեր գցելու հարցը:

Չեմ անդրադառնում նրան, որ իրական պատճառները ընտանիքների խժդժությունների, սոցիալական ոլորտում գործազրկությունն է, մարդիկ չունեն աշխատանք եւ այլն: Ցանկանում եմ ֆիքսել, որ քննարկման փուլում օրենքը բարելավել է, բայց մնումէ շատ հում:

Գտնում եմ, որ օրենքի անվանման մեջ, օրինակ որպես եզրույթ՝ <ընտանիքում բռնություն> բառերը պետք է փոխարինել տնային կամ կենցաղային բռնություններ բառերով: Գտնում եմ, որ ընտանիքում վերականգնել համերաշխության վերականգնման խնդիր մենք չունենք, այլ ունենք ապահովել համերաշխությունը:

Գտնում եմ, որ չի կարելի ՀԿ-ներին դասել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շարքին եւ օրենքում անընդհատ դրանք ֆիքսել: ՀԿ-ներն ունեն իրենց ֆունկցիան, դրանք մեր երկրում ունեն ազատություններ եւ դրանց մասին կա առանձին օրենք, որով էլ պետք է աշխատեն:

Գտնում եմ, որ <Քաղաքացիական հասարակություն> եզրույթը որեւէ տեղ ֆիքսված չէ մեր օրենսդրության մեջ եւ ունի տարակարծություն, ունեն տարբեր մոտեցումներ: Քաղաքացիական հասրակության մեջ մտնում են ոչ միայն ՀԿ-ներ այլեւ ակտիվ անձինք, իսկ եթե առանձին անձանց տրվի հնարավորություն խառնվելու այս գործընթացին մենք միայն դրանից  կտուժենք: Դրա փոխարեն պետք է մեծ տեղ տալ Հայ Առաքելական եկեղեցուն>:

Ա. Հակոբյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА