ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 28 ԱՄՅԱԿԸ

01.12.2017 17:36 Միջոցառումներ
ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 28 ԱՄՅԱԿԸ

Այսօր ԱԶԴԱԿ լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան` 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Կլոր սեղանը նախաձեռնել էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը:  Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, դոցենտ Կարեն Խաչատրյանը: Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին ՀՀ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Արա Սիմոնյանը, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ Ժասմենա Ղեւոնդյանը : 

Կլոր սեղանը ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի մեկին սահմանել ազգային միասնության տոն:

Բանաձեւը բաց է միացողների համար:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА