ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բրյուսելն անդադար Երեւանի առջեւ նոր խնդիրներ է դնում` հայկական կոնյակի անվանափոխություն, ԱԷԿ-ի փակում եւ այլն»

25.10.2017 18:53 Հրապարակումներ
«Բրյուսելն անդադար Երեւանի առջեւ նոր խնդիրներ է դնում` հայկական կոնյակի անվանափոխություն, ԱԷԿ-ի փակում եւ այլն»

«Հայաստանը գնում է բոլոր խաղացողների հետ համագործակցության ճանապարհով, բայց երկրի համար առաջնահերթ է Ռուսաստանի հետ գործակցությունը: Մենք չենք հակառակվում ոչ մեկի հետ, չենք հակադրում, հակառակը` մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործի «եւ-եւ»-ի բանաձեւը: Բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք հավասար «եւ»-եր չեն: Հայաստանի համար Ռուսաստանը եւ Եվրամիությունը չեն կարող լինել հավասար: Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, պատրաստ է համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ: Սակայն շատերին մտահոգում է այն իրավիճակը, որը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծվել է Մոլդովայում, Վրաստանում եւ հատկապես Ուկրաինայում»,- Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում տեղի ունեցած Հայաստան-Մոլդովա տեսակամուրջի ընթացքում ասաց  ՍԻՄ կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
Թեեւ ՍԻՄ-ը կողմնակից է, որ Եվրոպայում չլինեն բաժանարար գծեր, սակայն իրադրությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում այնքան էլ «անամպ» չէ, ինչպես ներկայացվում է: Նրա խոսքով` այսօր դեռ հստակ չէ, թե ինչ է ստորագրվելու: Բրյուսելն անդադար Երեւանի առջեւ նոր խնդիրներ ու պարտականություններ է դնում` հայկական կոնյակի անվանափոխություն, ԱԷԿ-ի փակում, համասեռամոլների իրավունքներ եւ այլն: Սակայն ԵՄ-ն  ոչ մի պարտականություն չունի:
«ԵՄ-ին չեն հետաքրքրում այն հարցերը, որոնք իրականում  մտահոգում են հայ հասարակությանը` Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի կողմից շրջափակումը, նրանց կողմից ՀՀ-ի մեկուսացման քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր տնտեսության վիճակն է մեզ անհանգստացնում, գործազրկությունը, աղքատության մակարդակը  եւ մի շարք այլ հարցեր»,- նկատեց Հ. Բաբուխանյանը: Սակայն դրանց մասին ԵՄ-ի հետ համաձայնագրում ասվում է շատ մակերեսային, ու ոչ մի հստակություն այդտեղ չկա: Հետեւաբար, համաձայնագրի բազմաթիվ դրույթներ պետք է լուրջ քննարկման առարկա դառնան, եզրակացրեց պատգամավորը:

Տեսակամուրջն ամբողջությամբ դիտե՛ք http://iravunk.com/ru/video հղումով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА