ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փողոցների վերանվանման եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցությունները ակտիվացան, երբ հունիսի 14-ին ԱՄՆ դեսպանն այցելեց <ԵԼՔ>-ի գրասենյակ

13.09.2017 10:21 Հրապարակումներ
Փողոցների վերանվանման եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցությունները ակտիվացան, երբ հունիսի 14-ին ԱՄՆ դեսպանն այցելեց <ԵԼՔ>-ի գրասենյակ

 

<Հայկական երկրորդ հանրապետությունը, այսինքն ՀԽՍՀ-ն, շատ առումներով հայ ժողովրդի ռենեսանսային տարիներն էին>.- հայտարարել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Արարատ հեռուստաընկերության <Հիմնաքար> ծրագրով ելույթ ունենալիս: Հ. Բաբուխանյանը նշեց, որ ընդդիմության կողմից փողոցների վերանվանման շուրջ բարձրացրած <աղմուկը> ոչ մի կապ չունի երկրի իրական կյանքում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների հետ: <Իսկ այն, որ ընդդիմությունը, փոխանակ ցույց տա բացթողումները, կամ խնդիրների լուծման  այլընտրանքային տարբերակները, զբաղված է անկարեւոր լուսանցքային խնդիրների արծարծմամբ: Նշանակում է, որ ընդդիմությունը սնանկ է եւ ի վիճակի չէ որեւէ խնդիր բարձրացնել, որը կապված է մեր երկրի առօրյա անհրաժեշտությունների հետ>: 

Հ. Բաբուխանյանը նշեց, որ փողոցների վերանվանման եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցությունները խիստ ակտիվացան այն պահից, երբ սույն թվականի հունիսի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Նիլսը այցելեց <ԵԼՔ>-ի գրասենյակ: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խոսակցությունները Հ. Բաբուխանյանն անվանեց հակազգային եւ անպատասխանատու դատարկախոսություն՝ բանավեճի չդիմացող հայտարարություն: Նա նշեց, որ վերոհիշյալ հայտարարությունները նպատակ ունեն սեւացնելու մեր պատմությունը եւ սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Սակայն դրանք մակերեսային, մանկամիտ ու տհաս փորձարկումներ են: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА