ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ՇԱՆՍ` ՎԵՐՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ

21.07.2017 13:50 Հրապարակումներ
ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ՇԱՆՍ` ՎԵՐՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Օրերս ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ծավալուն հարցազրույց է տվել «Եվրազիսկայա ինֆորմացիոննայա լիգա» համացանցային հանգույցին: 
– Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա տեղադրվել էր համասեռամոլների ծիածանագույն դրոշը: Դա հարուցել էր ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ սփյուռքահայերի դժգոհությունն ու բողոքը, ինչն արտացոլվել էր նաեւ դեսպանատան ֆեյսբուքյան էջում` մեր հայրենակիցների համապատասխան մեկնաբանությունների տեսքով:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր արարքով դրսեւորեց աննախադեպ ցինիզմ` ընդունող երկրի քաղաքացիների հանդեպ: Դա այն ապրելակերպի եւ մոտեցումների բացահայտ քարոզչությունն է, որոնք մերժվում են Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից: Ինչպես հայտնի է, ըստ միջազգային փաստաթղթերի, դիվանագիտական կառույցներն օժտված չեն այդպիսի քարոզչություն իրականացնելու գործառույթով: Այնուամենայնիվ, մի շարք արեւմտյան դեսպանատներ դրսեւորում են ամենեւին ոչ դիվանագիտական միջամտություն մեր հանրության կյանքին, եւ մենք հարկադրված ենք զգոն լինել, որպեսզի բրիտանացիները, գերմանացիները կամ եւս ինչ-որ մեկը ինչ-որ նողկալի բան չներմուծեն մեր հանրային հարաբերությունների մեջ: 
Մենք դիմացանք ուլտրալիբերալների կողմից տոտալ ճնշումների եւ հալածանքների ծանրագույն պայմաններում: Հակամարտության գագաթնակետն անցել ենք եւ այժմ պետք է պաշտպանությունից անցնենք առաջխաղացման: 

Հարցազրույցն ամբողջությամբ հայերեն լույս կտեսնի առաջիկա օրերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА