ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Բաբուխանյանը հակադարձեց Ալեքսանդր Պրոխանովին` «Մտքի պոռնկություն» «Բաքու-ծառ»-ի դիմաց

06.07.2017 16:05 Հրապարակումներ
Հայկ Բաբուխանյանը հակադարձեց Ալեքսանդր Պրոխանովին` «Մտքի պոռնկություն» «Բաքու-ծառ»-ի դիմաց

Օրերս Ադրբեջանից վերադարձած իրեն «ռուս մտավորական» անվանող , գրող, հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը վերադարձել է Ադրբեջանից, որտեղ  մեկնել էր Իլհամ Ալիեւի հրավերով եւ արժանացել շատ բարձր մակարդակի ընդունելության: Այդ ընդունելությունից Պրոխանովը լիովին կորցրել էր ինքնատիրապետումը եւ դեռ Ադրբեջանում գտնվելիս ձոներ չէր խնայում Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւների հասցեին: Մոսկվա վերադառնալիս նա իր «Զավտրա» («Завтра») թերթում հրապարակեց  «Բաքու-ծառ» («Баку-древо») վերտառությամբ հոդվածը, որտեղ շարունակեց հրճվել Ադրբեջանով եւ Ադրբեջանի կառավարող զույգով:

Ի պատասխան դրան ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հոդվածով հանդես եկավ Iravunk.com կայքում, որն վերնագրեց «Մտքի պոռնկություն» («Проституция  мысли»): Իր հոդվածում Հ. Բաբուխանյանը  անդրադառնալով  Պրոխանովի հոդվածին գրում է. «Դատելով Պրոխանովի մտքի գոհարներից, որոնք այդ  «կայսերապաշտը» դուրս է տալիս, նրան Ադրբեջանում այնքան են «կերակրել», որ նա ամբողջությամբ մոռացել է իր «գաղափարական հիմքերը» եւ սկսել է պարել եւ երգել ադրբեջանցիների համար: Ցավալի է տեսնել, ինչպես երբեմն հարգված, տարիքն առած մարդը, որը իրեն ներկայացնում է գրեթե ռուսական գաղափարախոսության ստեղծողը, հանկարծ վեր ածվեց պալատական ծաղրածուի` Ալիեւների ծառայության մեջ, երբ որ վերջիններս նրան մատով կանչեցին եւ շոյեցին»: Այնուհետեւ` Հ. Բաբուխանյանը անդրադառնում է Պրոխանովի հոդվածում մի շարք ստերի եւ կեղծիքների, որոնք վերաբերում են 1990թ. Բաքվի դեպքերին, ապա` 1994թ. կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման հանգամանքներին, ինչպես նաեւ` ապրիլյան պատերազմի իրադարձություններին:

Պրոխանովի այն դիտարկմանը, թե «Նոր ադրբեջանական քաղաքակրթությունը կառուցվքում է Ադրբեջանում բնակվող  բոլոր ժողովուրդների, մշակույթների, լեզուների եւ ավանդույթների սիմֆոնիայի վրա» Հ. Բաբուխանյանը հակադարձում է. «Ավելի ստոր եւ ցինիկ միտք դժվար է պատկերացնել: Այդպիսի բան  գրել մի երկրի մասին, որտեղ հերոս են համարում մսագործ Սաֆարովին, որը գիշերը կացնահարել է քնած ծառայակցին միայն նրա համար, որ վերջինս հայ էր... մի՞թե Պրոխանովը չի կարդում ադրբեջանական մամուլը, չի լսել այդ երկրի ղեկավարության ագրեսիվ ելույթները, ոչինչ եւ երբեք չի իմացել ադրբեջանական գազանությունների մասին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում իրենց կողմից օկուպացված Շահումյանի շրջանում եւ Նախիջեւանում, որտեղ ադրբեջանական ֆաշիստները իրականացրեցին հայերի ցեղասպանություն` իրենց իսկ պատմական հայրենիքում եւ որտեղ այսօր չկա ոչ մի հայ: Եթե Պրոխանովը այդ ամենը չգիտեր, ապա ինչպիսի՞ քաղաքական գործիչ եւ գրող է նա, իսկ եթե գիտեր` ապա ինչպիսի՞  հումանիստ եւ մարդ է նա»:

Հոդվածի վերջում Հ. Բաբուխանյանը մի շարք հարցադրումներ է անում. «Ինչո՞ւ Պրոխանովը ամբողջ ուժով փորձում է փչացնել Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասում նրա միակ դաշնակցի հետ: Ինչո՞ւ է հարվածում ռուս-հայկական հարաբերություններին եւ դրանով իսկ Ռուսաստանին»: Հ. Բաբուխանյանը կոչ է անում բոլոր իրական հայրենասերներին փակել տարբեր տեսակի սադրիչների ճանապարհը` լինեն նրանք «դեմոկրատական ազատությունների», թե «ազգայնական եւ կայսերապաշտական» քողի տակ:

«Մտքի պոռնկություն» հոդվածի տպագիր  տարբերակը լույս կտեսնի վաղը «Аргументы недели Армении» թերթում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА