ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է  ՏՎԵԼ   ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

30.06.2017 14:13 Հրապարակումներ
Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է  ՏՎԵԼ   ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ


ՀՀԿ պատգամավոր, ՍԻՄ  կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ԱԺ-ում 2016 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին առաջարկեց հաջորդ բյուջեի  հաշվետվողականությունը նախարարությունները իրենց հաշվետվություններն առանձին-առանձին ուղարկեն պատգամավորներին: «Վստահաբար բոլոր պատգամավորներին կտրամադրենք տեղեկատվությունը»,- ասաց նախարարը:Հայկ Բաբուխանյանի մյուս հարցերը վերաբերում էին ժամանակավոր  զբաղվածության ապահովմանն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց  անասնապահությամբ զբաղվելու համար  աջակցությանը: «Եթե չեմ սխալվում, նախատեսված էր 6.500 մարդու  աջակցություն տալ վերջին ծրագրով: Ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել»,- հարցրեց օրենսդիր մարմնի անդամը:
ՍԻՄ նախագահը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից նաեւ հետաքրքրվեց` պետական դրամաշնորհների համար նախարարությանը դիմած բոլո՞ր ՀԿ-ները հաջորդ տարվանից մրցույթով կընտրվեն: «Վերջերս դժգոհություն կար պրոթեզավորման ծառայության մատուցման համար հայտ ներկայացրած ընկերությունից: Պրոթեզավորման ծառայության մատուցման համար դիմած մեկ այլ  ընկերությունը  շահել էր մրցույթը, իսկ  մյուս հայտատուն  դժգոհում էր: Անգամ դատի էր տվել հաղթողին: Իսկ պրոթեզավորման ծառայություններից դժգոհություններ կային»,- մանրամասնեց Հայկ Բաբուխանյանը:
Արտեմ Ասատրյանի խոսքով`ժամանակավոր զբաղվածության ծրագրերը նախարարությունն իրականացրել է Արմավիրի մարզում: «Դրանից հետո այդ ծրագրերը տարածեցինք  մյուս մարզերում: Անցյալ տարի 6000-ից  ավելի տնտեսություն ընդգրկվել են այդ ծրագրերում: Նրանց  աջակցություն  է ցուցաբերվել համապատասխան աշխատանքների կատարման համար:  Ծրագրում ընդգրկված անձանց ապահովում ենք իրենց հողում աշխատանք կատարելու համար  միջոցներով:  Անգամ ստաժի հաշվարկ ենք անում: Ծրագրի արդյունավետությունը բարձր ենք գնահատում»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Ինչ վերաբերում է անմրցունակ անձանց  անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությանը, նախարարի տեղեկացմամբ, անցյալ տարվանից է ծրագիրն  իրականացվել: «Ծրագրի գնահատման արդյունքները լինելու են այս տարվանից»,- ասաց պրն Ասատրյանը:
Անդրադառնալով պրոթեզավորման  ծառայությանը` Արտեմ Ասատրյանն ասաց, որ պրոթեզավորման աշխատանքները գնումների գործընթացով են կատարվում. «Այս տարվա ծառայությունների կատարման մրցույթը  հայտարարվել է  2016 թ.-ի դեկտեմբերին: Դրանից հետո եղել է  արդյունքների ամփոփում, մրցույթին մասնակցածների  բողոքարկումներ,  հետո գործը հասավ դատարան: Մինչ օրս գործընթացը շարունակվում է: Օրենսդրությունը թույլ չի տալիս, որ մենք պայմանագիր կնքենք: Ընդ որում` ասեմ, որ 100 չափաբաժնից 70-ի համար  համար կնքվել են  պայմանագրերը: Բողոքարկումները վերաբերում են 30 չափաբաժնի:  Այնպես չէ, որ  մարդիկ հիմա պրոթեզավորման ծառայություն չեն ստանում:  Որոշակի չափաբաժինների համար հրատապության կարգով, կառավարության որոշմամբ, սահմանեցինք պայմանագրերը: Կարծում եմ` այս ոլորտում կոնցեպտուալ փոփոխություն անելու կարիք կա, մասնավորապես` հավաստագրերին անցնելու անհրաժեշտություն կա:  Նախատեսել ենք լսողական  սարքերի, սայլակների տրամադրումն անել  հավաստագրերի միջոցով: Համապատասխան   նախագիծը մշակել ենք, շրջանառության մեջ ենք դրել, սպասում ենք կառավարության որոշմանը»:
Պետական  դրամաշնորհներ ստացող ՀԿ-ի մասին էլ, կառավարության անդամն ասաց, որ նախարարությունը կհաստատի համապատասխան ընթացակարգը բոլոր ծրագրերի համար:  
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА