ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջարկություններ ՀՀ կառավարության ծրագրի համար

26.06.2017 17:40 Նախաձեռնություններ
Առաջարկություններ ՀՀ կառավարության ծրագրի համար

ՍԻՄ-ի նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետին 

Առաջարկություններ ՀՀ կառավարության ծրագրի համար

(կարող է տեղ գտնել «Կրթություն և գիտութուն» բաժնում)

- Մշակել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության 2018-2023 թթ պետական ծրագիրը:

Ծրագրի բնագավառները կարող են լինել`

  • օրենսդրական դաշտի կատարելագործումը,
  • գրական հայերենի կանոնարկումը,
  • պետական լեզվով կրթության և դաստիարակության իրականացումը,
  • համացանցում հայերենի լիածավալ ներկայացման  ապահովումը,
  • հայերենի հանրային ուսուցման ապահովումը,
  • հեռուստառադիոընկերություններին լեզվական աջակցության ցուցաբերումը՝ գրական լեզվով հաղորդումների հեռարձակման գործում,
  • հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման օրենսդրական ապահովումը,
  • Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը,
  • Հայաստան-Սփյուռք լեզվական փոխհարաբերությունների կարգավորումը,
  • Հայաստանում օտար լեզուների ուսուցման համակարգը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА