ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

31.05.2017 13:41 Հրապարակումներ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կարծիքով, վերջին խորհրդարանական ընտրություններին ժողովուրդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն ուղարկեց քաղաքական աղբանոց: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ազատ դեմոկրատներին» կառաջարկեր, որ բարձրացնեն իրենց կրթական ու բարոյական մակարդակը. «Վերանայեին իրենց աշխատաոճն ու ծրագրերը, որպեսզի եթե պատրաստվում են, այնուամենայնիվ, մնալ քաղաքական ասպարեզում, թեեւ կարծում եմ` դրանից հետո ավելորդ կլինի, այդ մնալը մյուս անգամ նույնպես չարժանանար ժողովրդի զրոյական գնահատականին ու արհամարհանքին»: 
Ըստ պատգամավորի. «Ազատ դեմոկրատներ» կոչվածը ժողովրդից իր գնահատականը ստացավ այս ընտրություններին: Այդ գնահատականը զրոյական գնահատականն է, կարծում եմ` դրանից հետո իրեն քիչ թե շատ հարգող քաղաքական ուժը պետք է վերանայեր իր կարծիքն իր իսկ մասին… Ժողովուրդը նրանց չգնահատեց, ժողովուրդը նրանց անտեսեց, նշեց, որ նրանք ընդհանրապես անպետք են ու ուղարկեց քաղաքական աղբանոց»: 
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատականին, թե` այժմ խորհրդարանում մնացել են «հին» բանակի ներկայացուցիչները` Բաբուխանյանի, Գեղամյանի տեսքով, Հայկ  Բաբուխանյանն ասաց` կա մարդկանց կատեգորիա, որոնց կարծիքն իրեն բացարձակապես չի հետաքրքրում. «Հակառակ դեպքում կարելի էր այդ անձին զրպարտության համար պատասխանատվության ենթարկել»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА