ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆ, ՈՐ ԻԲՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ ՄՏԱՎ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ, ՍՈ՛ՒՏ Է, ՀԵՐՅՈՒՐԱՆՔ»

30.05.2017 13:54 Հրապարակումներ
«ԱՅՆ, ՈՐ ԻԲՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ ՄՏԱՎ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ, ՍՈ՛ՒՏ Է, ՀԵՐՅՈՒՐԱՆՔ»

Մայիսի 25-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք սխա՞լ չէր, որ «Հայաստանը երկու օրում որոշում կայացրեց նախագահի մակարդակով եւ դարձավ ԵՏՄ անդամ», ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ միանշանակ հերքեց նման լուրերը.–Դա սո՛ւտ է, չկա նման բան: Ես դա հայտարարում եմ պաշտոնապես, դա հերյուրանք է: ԵԱՏՄ-ի գաղափարը առաջացել է դեռեւս 1992 թվականին, երբ ստորագրվեց առաջին անգամ հայ-ռուսական ռազմական պայմանագիրը: Մենք դրան էինք գալիս մեր ամբողջ անկախ պետականության կառուցման ընթացքում: Այո, դժվար եւ ծանր կառուցմամբ, բայց կառուցվեց: Մենք գալիս էինք դրան հետեւողականորեն: Կառուցեցինք ԱՊՀ` այլ երկրների հետ միասին, մտանք ՀԱՊԿ-ի մեջ, մեր անվտանգության համակարգը խարսխեսինք ՀԱՊԿ-ի գաղափարի վրա: Այնուհետ մեր առաջին տնտեսական գործընկերը դարձավ Ռուսաստանը, մեր սահմանները պաշտպանեց ռուսական բանակը, խոսքը գնում է Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի մասին, որտեղից մենք կարողացանք ահագին հնարավորություններ տեղափոխել արեւելյան սահմաններ: Այնուհետ մենք ՌԴ-ի հետ ստորագրեցինք մի շարք պայմանագրեր` աննախադեպ լավ Հայաստանի համար: Այսինքն ԵԱՏՄ-ին անդամակցելուն մենք եկել ենք 1992 թվականից հետեւողականորեն: Ինչ վերաբերում է կոնկրետ տեքստին, կոնկրետ պահին` երբ  մտնում էինք ԵՏՄ, վստահեցնում եմ, որ ես որպես այդ գաղափարի ջատագով, տեղյակ եմ եւ բաներ կա, որ ասվում է, բաներ կան, որ չեն ասվում: Եվ կրկնում եմ` դա հերյուրանք է, որ ՀՀ-ն երկու օրում է այդ որոշումը կայացրել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА