ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նման «լաչառային» գործելակերպով հեռու չեն գնա. Հայկ Բաբուխանյանը՝ ԵԼՔ-ին

22.05.2017 10:48 Հրապարակումներ
Նման «լաչառային» գործելակերպով հեռու չեն գնա. Հայկ Բաբուխանյանը՝ ԵԼՔ-ին

Հայոց Աշխարհ օրաթերթը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ մեկնաբանություն է վերցրել ԵԼՔ դաշինք կուսակցության՝ ԱԺ երդմնակալությանը չմասնակցելու առումով. 


   -Չերդվելը, նախ, հակաօրինական է. եթե չես երդվում, հավատարմության երդում չես տալիս քո ժողովրդին, պարզ չէ՝ այդ դեպքում ում ես ծառայում, եւ դա իրոք մտորելու տեղիք է տալիս։ Այդ փաստը երեւի թե պետք է մտահոգի «Ելքի» ընտրողներին, որոնք ձայն էին տվել այդ քաղաքական ուժին։ 
   Ինչ վերաբերում է հենց առաջին պահից ԱԺ-ում լարվածություն մտցնելու միտումներին, ընդ որում՝ դատարկ տեղը, ոչ թե ինչ-որ սկզբունքային, գաղափարական հարցի շուրջ, սա վկայում է, որ գործ ունենք դեռեւս չկայացած ուժի հետ, որն իր չկայացածությունը փորձում է քողարկել այսպիսի արտաքին էֆեկտներով։ Հուսանք՝ այդ ուժը կկարողանա կայանալ, կայունանալ, կողմնորոշվել եւ, ի վերջո, հիստերիկ դրսեւորումներից անցնել ավելի ծանրակշիռ, փաստարկված քաղաքականության, որպեսզի ե՛ւ իր ընտրողների հույսերն արդարացնի, ե՛ւ ընդհանրապես լուրջ քաղաքական ուժի իմիջ ստեղծի իր շուրջ։ 
   Այն, ինչ կատարվեց, անլուրջ է։ Կարծում եմ՝ նման «լաչառային» գործելակերպով հեռու չեն գնա. նախկինում էլ ունեցել ենք քաղաքական ուժեր, որոնք պարբերաբար դիմել են նման հնարքների, եւ այսօր նրանք խորհրդարանում չեն։ Սա նշանակում է, որ նման պահվածքով դժվար է հիմնավորվել քաղաքական դաշտում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА