ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

26.04.2017 14:47 Հրապարակումներ
ՍԻՄ-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին` Հանրապետական կուսակցության ցուցակով: Ինչպես մեզ տեղեկացրեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ «ՍԻՄ կուսակցությունը անտարբեր չէ Երեւանի զարգացման խնդիրների նկատմամբ: Մենք մշտապես ներկայացրել ենք մեր տեսակետը եւ առաջարկությունները` մեր մայրաքաղաքը էլ ավելի ժամանակակից, գրավիչ եւ հարմարավետ դարձնելու համար: ՍԻՄ-ը վերջին հինգ տարիներին տարբեր ընտրություններում մասնակցում է ՀՀԿ-ի հետ դաշնությունով` ներկայացնելով մեր կուսակցության թեկնածուներին ՀՀԿ-ի ցուցակով: Այդպես է եղել ԱԺ 2012 եւ 2017 թթ.: Այդպես էր նաեւ Երեւանի 2013 թվականին,  բացառություն չէ նաեւ ներկայիս ընտրությունը»:
ՀՀԿ ցուցակում ՍԻՄ-ը ներկայացրել է երեք թեկնածուի.
ՍԻՄ նախագահության անդամներ, «Իրավունք» թերթի տնօրեն` Գեղամ Գրիգորյանին եւ բ.գ.թ. Զարուհի Բաբուխանյանին, ինչպես նաեւ ՍԻՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Եղիազարյանին:
ՍԻՄ լրատվական 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА