ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը նույնպես մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին

22.04.2017 14:48 Միջոցառումներ
ՍԻՄ-ը նույնպես մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին

«Սահմանադրական իրավուք միություն» կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին` Հանրապետական կուսակցության ցուցակով: Ինչպես մեզ տեղեկացրեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «ՍԻՄ կուսակցությունը անտարբեր չէ Երեւանի զարգացման խնդիրների նկատմամբ: Մենք մշտապես ներկայացրել ենք մեր տեսակետը եւ առաջարկությունները մեր մայրաքաղաքը էլ ավելի ժամանակակից, գրավիչ եւ հարմարավետ դարձնելու համար: ՍԻՄ-ը վերջին հինգ տարիներին տարբեր ընտրություններում մասնակցում է ՀՀԿ-ի հետ դաշնությունով: Ներկայացնելով մեր կուսակցության թեկնածուներին` ՀՀԿ-ի ցուցակով: Այդպես է եղել ԱԺ 2012 եւ 2017 թթ: Այդպես էր նաեւ Երեւանի 2013թվականի,  բացառություն չէ նաեւ ներկայիս ընտրությունը»:

ՀՀԿ ցուցակում ՍԻՄ-ը ներկայացրել է երեք թեկնածուի.

ՍԻՄ նախագահության անամներ «Իրավունք» թերթի տնօրեն` Գեղամ Գրիգորյանին եւ բ.գ.թ. Զարուհի Բաբուխանյանին, ինչպես նաեւ ՍԻՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի ղեկավար Լիլիթ Եղիազարյանին:

ՍԻՄ լրատվական 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА