ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԿՈՉՈՒՄ

31.03.2017 16:24 Հրապարակումներ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԿՈՉՈՒՄ


Մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հանձնվեց Մշակութային ժառանգության Միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի դիպլոմ: Դիպլոմը հանձնեց ակադեմիայի խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռաբինովիչը: Վերջինս բարձր գնահատեց Հ. Բաբուխանյանի ներդրումը Մշակութային ժառանգության պահպանման եւ ուսումնասիրության ոլորտում եւ ընդհանարապես` հայ պատգամավորի գիտական գործունեությունը: Անդրադարձ եղավ վերջինիս  հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը» աշխատությանը: Ա. Ռաբինովիչը Հ. Բաբուխանյանին հրավիրեց ապրիլի վերջին Գերմանիայում կայանալիք` Ընդդեմ ցեղասպանությունների կոնգրեսին` առաջարկելով այդտեղ բարձրացնել Հայոց ցեղասպանության հատուցման հարցը:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА