ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ նախագահի կոչը կանանց տոնի կապակցությամբ

08.03.2017 17:43 Միջոցառումներ
ՍԻՄ նախագահի կոչը կանանց տոնի կապակցությամբ

Այսօր Սահմանադրական Իրավունք միության կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում նվիրված կանանց տոնին: Կոչով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ով մասնավորապես ասաց. 

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր եւ դուստրեր: Շնորհավորում եմ Ձեզ ծաղիկների, գարնան, ժպիտների  բարի տոնի կապակցությամբ:

Մեր կուսակցությունը մշտապես հատուկ մոտեցում է դրսեւորում հասարակության մեջ կանանց կարգավիճակի հետ կապված հարցերի նկատմամբ: Մեք համարում ենք, որ այդպիսի հարցերը ենթական են առանձնահատուկ ուշադրության: Միարժամանակ մենք հանդես ենք գալիս տղամարդկանց եւ կանանց չարչարկված հավասարության դեմ, քանի որ խորապես համոզված ենք, որ կանայք պետք է ունենան անհամեմատ ավելի բարձր կարգավիճակ հասարակության մեջ, պետք է շրջապատված լինեն տղամարդկանց ուշադրությամբ եւ ստանան պետության աջակցությունը: Մենք համարում ենք, որ մեխանիկական հավասարությունը ամեն ինչում ոչ միայն չի տալիս անհրաժեշտ եւ սպասվող արդյունքներ այլեւ որոշ իմաստով նվաստացնում է կնոջ էությունը: Մենք հանդես ենք գալիս վուլգար ֆեմինիզմի դեմ, որը մեզ թելադրվում է արտաքին աշխարհից, հեռուն գնացող նպատակով` քայքայելու հայ հասարակության ավանդական հիմունքները: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ հատկապես կանանց նուրբ ուսերի վրա են հասարակության եւ պետության զարգացման այնպիսի հիմնարար խնդիրները, ինչպիսին էն երիտասարդ սերնդի մեջ քաղաքացիներ, հայրենասերներ, զինվորներ եւ շինարարներ դաստիարակելը: Հենց կանայք են վերցնում իրենց վրա ավանդական ընտանեկան արժեքների պահպանման, սերունդների համերաշխության ապահովման հիմնական ծանրությունը:

Մեր կուսակցությունը անտարակույս կտրականապես հանդես է գալիս ընտանեկան բռնության դեմ, սակայն մենք տեսնում ենք, որ ընտանեկան բռնության վերաբերյալ, իբր անհանգստության փարիսեական հայտարարությունների անվան տակ, որոշ ուժեր փորձում են մեզանում արմատավորել հակամարդկային յուվինալ «արդարադատության» դրույթները, դրանով իսկ նրանք փորձում են հակաիրավական մեթոդներով ներխուժել հայկական ընտանիքի մեջ, առանձնացնել երեխաներին իրենց ծնողներից: Վերոհիշյալ հակազգային ուժերը գործում են որոշ արեւմտյան նեոլիբերալիստական կառույցների թելադրանքի ներքո, ստանալով նրանցից հզոր ֆինանսավորում: Մենք համոզված ենք, որ հայ կանայք, ոչ միայն  չեն գնա այդպիսի ընտանիքաքանդերի հետեւից, այլեւ կկանգնեն իրենց ընտանիքների եւ երեխաների պաշտպանության դիրքերի վրա:

Ինչպես գիտեք մեր կուսակցությունը եւ մեր «Իրավունք» թերթը երկար տարիներ անզիջում պայքար են տանում մեր հասարակության մեջ հակաքրիստոնեական, հակաբարոյական նեոլիբերալիստական արժեքների ներդրման, այսպես կոչված նեոեվրոպական հակաքաղաքակրթության տարածման դեմ, որի քողի տակ շատ հաճախ քարոզվում են բացահայտ անբարոյականությունը եւ ցինիզմը, աղանդավորությունը եւ սեփական երկրի նկատմամբ քանդող ատելությունը:

Մենք համոզված ենք, որ հենց հայ կինը կկարողանա դիմագրավել վերոհիշյալ մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր հասարակության առջեւ: Հենց հայ կինն է իր շուրջը տարածելու բարության, մերձավորի հանդեպ սիրո սերմերը, մատաղ սերդի մեջ դաստիարակելու հայրենասիրություն եւ պայքարելու արդարության համար:

Հայաստանի բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, առողջություն եւ խաղաղ երկինք:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА