ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են կատարվում ԱՊՀ երկրներում երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ

28.05.2016 19:06
Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են կատարվում ԱՊՀ երկրներում երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ

 

Խորհրդային Հայաստանում կար 30 հազար գիտական, որոնց միջին տարիքը 35-45 տարկենա էր: Այժմ Հայաստանում մոտ 6 հազար գիտնական է մնացել, որոնց մեջ շատ քիչ են 35-45 տարեկան անձինք: Սակայն Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը համարում է, որ դա <շատ մեծ տրագեդիա պետք չէ համարել>: Այդ մասին Ս. Հարությունյանը հայտարարեց ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի կողմից կազմակերպած լսումներում: Նա նշեց, որ Հայաստանի բնակչության համեմատ գիտնականների թիվը գտնվում է մի շարք եվրոպական երկրների մակարդակի, սակայն, իհարկե, լավ կլիներ, որ այդ թիվն ավելի բարձր լիներ: 

Ս. Հարությունյանը նշեց, որ անկախության տարիներին, Հայաստանի գիտության մեջ աշխատել են 29 հազար գիտնականներ, որոնց վերաբերյալ տվյալները գտնվում են գիտ պետ կոմի բազայում: Նրանցից 7-8 հազարն արդեն մահացել են, իսկ շուրջ 14-15 հազարը արտագաղթել են: 

Այսօր տարեկան Հայաստանում պաշտպանում են 50-60 դոկտորական թեզեր եւ 500-ից ավելի թեկնածուական: Ընդ որում, թեկնածութկան թեզերի շուրջ մեկ քարորդը վերաբերում է տնտեսագիտությանը: Իհարկե դա զարմանալի թիվ է, քանի որ, եթե ունենք այդքան շատ տնտեսագտեներ հարց է ծագում ինչու է մեր տնտեսության վիճակն այդքան տխուր: Հավանաբար նույն կերպ է մտածում նաեւ Ս. Հարությունյանը, երբ պնդում է, որ Հայաստանի գիտության համար այդքան թեկնածութկան թեզերը շատ են եւ նրանք չպետք է տարեան գերազանցեն 300-320 սահմանը, իսկ դոկտորականները պետք է լինեն 30-ի կարգի: 

Ըստ գիտ պետ կոմի նախագահի գիտնականը <մի քիչ գժոտ պետք է լինի եւ առաջնային տեղ չպետք է տա իր աշխատավարձի չափին>: 

Լսումներին մասնակցող ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են կատարվում ԱՊՀ երկրներում երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ եւ հարց բարձրացրեց, Հայաստանի երիտասարդ գիտնականների առումով. մասնավորապես, թե ինչպիսի հնարավորություններ են տրվելու երիտասարդ գիտնականների սոցիալական ու մասնագիտական աճի համար: Ս. Հարությունյանը նշեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում այդ ուղղությամբ, որոնց մասին երիտասարդ գիտնականները կարող են տեղեկանալ իրենց պաշտոնական կայքէջից: Իսկ բոլոր դեպքերում նա ակրեւորեց երիտասարդ գիտնականների ակտիվությունը ըստ էության կրկնելով հին ասացվածքը, որ խորտակվողների փրկությունը  առաջին հերթին խորտակվողների անելիքն է: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА