ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր թեկնածուները

06.03.2017 20:11 Նախաձեռնություններ
Մեր թեկնածուները

Բաբուխանյան Հայկ Բորիսի

 

Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 22-ին Երեւանում: 

1986թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, 1991թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան: Լրագրող: Բանասիրական գիտությունների թեկնածու: 

1986-1992թթ. դասավանդել է ԵրՊԻ-ի հաշվիչ տեխնիկայի ամբիոնում: 1992-1993թթ. եղել է «Հանրապետական» (ՀՀԿ պաշտոնաթերթ), 1993-1999թթ.` «Իրավունք» (ՍԻՄ պաշտոնաթերթ) թերթերի գլխավոր խմբագիր: 2003-2012թթ.` «Զարուհի» հրատարակչական տուն» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008-2012թթ`. «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008-2012թթ.` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ: 

1989-1993թթ. եղել է «Սահմանադրական իրավունք» միության նախագահության անդամ, 1993-2006թթ.` «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ: 2006 թվականից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահն է: 1990-1995թթ. եղել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Անկախության մասին հռչակագրի եւ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովների անդամ: 1999 թվականից «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահն է: 1999 թվականից` ՄԱԿ-ի ազգային փորձագետ: 2011թ. եղել է «Ռուսկի էկրան» ամսագրի փորձագիտական խորհրդի անդամ: 

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2003թ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի կոմիտեի փոխնախագահ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

2003 թվականից Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2004թ.` Ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի (ՌԴ), 2005թ.` «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի (Ֆրանսիա), 2010թ.` Եվրոպական բնագիտական ակադեմիայի (Գերմանիա) իսկական անդամ: «Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում» (2014թ.) եւ «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը» գրքերի եւ գիտական բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: 

Պարգեւատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով` «Մովսես Խորենացի» (2014թ.) մեդալով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հուշամեդալով (2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի «Սպիտակ խաչ» (2004թ.) եւ «Պատվո նշան» (2009թ.) շքանշաններով, «Օտտո ֆոն Բիսմարկ» (2011թ.),  «Շիլլեր» (2014թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո (2014թ.), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2014թ.), «Ն.Վ. Գոգոլ» (Գրողների միությունների միջազգային ընկերակցություն, Մոսկվա, 2015թ.), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Միջխորհրդարանական կապերի զարգացման համար» (2016թ.), Ղազախստանի Նախագահի հրամանագրով` «Ղազախստանի անկախության 25-ամյակ» (2016թ.) մեդալներով, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շնորհակալագրով (2014թ.): 

Ամուսնացած է, ունի երկու զավակ եւ երկու թոռ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА