ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի համար Ղազախստանը եղել եւ մնում է ոչ միայն լավ բարեկամ, այլեւ` լավ գործընկեր». Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

06.03.2017 12:45 Միջոցառումներ
«Հայաստանի համար Ղազախստանը եղել եւ մնում է ոչ միայն լավ բարեկամ, այլեւ` լավ գործընկեր». Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Այսօր ԵՊՀ-ում` Ղազախստանում պետական բարեփոխումների արդիականացմանն ուղղված կլոր սեղան քննարկում անցկացվեց, որը
վարում էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը: Քննարկումը անցկացվեց երկու երկրների տարբեր ոլորտներիներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղան-քննարմկանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, ՀՀ-ում հավատարմագրված Չինաստանի, Բելառուսի, Բուլղարիայի դեսպաները, հայտնի տնտեսագետներ եւ այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Ղազախստանի արտակարգ եւ լիազորդեսպան Թիմուր Ուրազաեւը` Ղազախստանում պետական բարեփոխումների արդիականացմանն ուղղված գործում կարեւորելով հայ գործընկերների մասնակցությունը. «Մեզ համար կարեւոր է իմանալ, թե որքանով են այդ բարեփոխումները հետաքրքրում մեր հայ գործընկերներին: Պակաս կարեւոր չէ նաեւ, որ այդ ճանապարհին չկրկնենք մեր կամ հարեւան երկրների անցյալի սխալները»:


Ազգային ժողովի անունից դեսպանին եւ ներկաներին ողջունեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` կարեւորելով նման բովանդակալից եւ անհրաժեշտ քննարկում կազմակերպելը: Ապա անդրադառնալով Ղազախստանում պետական բարեփոխումների
արդիականացմանն պարոն Բաբուխանյանը մասնավորապես նկատեց. «Այսօր իրապես մենք քննարկում ենք շատ կարեւոր մի հարց, որը
Հայաստանի համար միանշանակ մեծ նշանակություն ունի: Հաշվի առնելով, որ մենք եւս 2015 թվականին անցանք հերթական սահմանադրական բարեփոխումների փուլով: Ղազախստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին միտված քայլերը, մենք եւս շատ կարեւորում ենք, քանի Հայաստանի համար Ղազախստանը եղել եւ մնում է ոչ միայն լավ բարեկամ, այլեւ` լավ գործընկեր: Մեր բարեկամ պետությունը երբեք անտարբեր չի եղել Հայաստանի խնդիրների նկատմամբ: Մենք ականատես ենք եղել այդ երկրում վերջին քսանհինգ տարում կատարված հսկայական բարեփոխումներին: Միաժամանակ պետք հաշվի առնել, որ սահամանադրական բարեփոխումների ընթացքում պետք է զերծ մնալ շտապողականությունից, բազմաթիվ երկրների օրինակները կարող է ունենալ հակառակ ազդեցությունը»: 


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ անդրադառնալով քննարկվող թեմային եւս շեշտեց, որ Ղազախսանը բարեկամական երկիր է Հայաստանի համար.
«Հայաստանը շատ կարեւորում եւ ուշադրության կենտրոնում է պահում Ղազախստանում տեղի ունեցող բարեփոխումները, քանի որ ցանկացած բարեփոխում միտված է երկրի զարգացմանը»:

Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը եւս ողջունեց Ղազաղստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին միտված
քայլերը նկատելով երկու կարեւոր հանգամանք. «Նախ առաջինը շատ կարեւորում եմ այն փաստը, որը Ղազախստանի նախագահը իր կամքով իրեն վերապահված լիազորությունների մի մասը ուզում է փոխանցել պառլամենտին եւ կառավարությանը: Եվ երկրորդ` կարեւոր հանգամանք է, որ նախագահը այսուհետ կարեւորելու է, որպեսզի Ղազախստանում` բացի հայրենի լեզվից եւ ռուսերենից` սերտեն նաեւ երրորդ միջազգային լեզուն` անգլերենը»:

Նշենք, որ 2017թվականի հունվարի 25-ին Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հանդես է եկել Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով իշխանության մարմինների լիազորությունների վերադասավորման վերաբերյալ: Ուղերձում հիմնական ուշադությունը կենտրոնացված էր երկրի քաղաքական կյանքի արդիականացման գործընթացի վրա` կապված հինգ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի հետ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА