ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես խորհուրդ կտայի ընդդիմադիր գործընկերներին այստեղ սպեկուլյացիայով չզբաղվել. Հ. Բաբուխանյան

06.03.2017 12:39 Հայտարարություններ
Ես խորհուրդ կտայի ընդդիմադիր գործընկերներին այստեղ սպեկուլյացիայով չզբաղվել. Հ. Բաբուխանյան

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե չի կարելի ասել, թե թոշակ չենք կարողանում բարձրացնել, աշխատավարձ չենք կարողանում բարձրացնել: Դիմելով իշխանություններին ասաց. «Է չեք կարողանում բարձրացնել, բա ինչ է« գալիս եք իջեցնելո՞ւ, թե՞ նույնն եք թողնելու: Եթե չեք կարող ուղարկել դրական մեսիջներ, որ մեր երկում կյանքը լավանալու է, պետք է մի կողմ կանգնել եւ գան այն ուժերը, որոնք կարող են այդ գործը պատվով կազմակերպել»: 

Մելքումյանի այս խոսքին պատասխանեց ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը.«Պետք է պատասխանեմ իմ հարգարժան գործընկերոջը, որ ասումէ, թե իբր մենք հայտարարել ենք, որ չենք կարող բարձրացնել թոշակ ու աշխատավարձ: Այդպիսի բան չկա: Հարց եմ տալիս, բա ո՞վ բարձրացրեց թոշակներն ու աշխատավարձերը: Վերձրեք դինամկինան վերջին 5,10, էլ չեմ ասում դրանից առաջվա թվերը: Ո՛վ բարձրացրեց ե՛ւ նվազագույն ե՛ւ միջին աշխատավարձները: Կան թվեր: Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ուզում, կամ չենք կարող բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, ընդհակառակը նախորդ տարիների ընթացքը, պրակտիկան եւ արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է կայուն զարգացման մեջ: Ճիշտ է, մենք կուզենայինք, որ թոշակներն ու աշխատավարձերը աճեին ավելի մեծ տեմպերով, կուզենայինք, որ մեկ օրվա մեջ դրանք եռապատկվեին: Սակայն կա իրականություն, կան զարգացման տեմպեր, որոնք պետք է էլ ավելի բարձրացնել: Սակայն չի կարելի մարդկանց կերակրել անիրական երազանքներով, խաբել, թե նրանք հանկարծ հայտվեն իշխանության գլուխ, ձեռքը կլինի կախարդական փայտիկ եւ նրանք միանգամից բոլորին կբաժանեն մի բուռ ոսկի: Մենք տարբեր տարիների ընթացքում իշխանության մեջ տեսել ենք տարբեր ուժերի, որոնք այսօր ընդդիմություն են: Սակայն այն ուժերը ժողովրդին ոսկի չեն տվել, կախարդական փայտիկ չեն ունեցել, որ հրաշքներ գործեն: Հետեւաբար պետք չէ այստեղ մեծ-մեծ խոստումներ տալ: Դուք բոլորտ եղել եք իշխանության մեջ, մենք տեսել ենք ձեր աշխատանքը: Կարող ենք բազմաթիվ թերություններ ասել եւ պետք չէ այսօր մոլորեցնել մարդկանց, թե իբր դուք ամենակարողն եք, եւ իշխանության գալու դեպքում սարեր շուռ կտաք: Պետք է լինել ազնիվ մեր ժողովրդի նկատմամբ: Եվ ես խորհուրդ կտայի ընդդիմադիր գործընկերներին այստեղ սպեկուլյացիայով չզբաղվել այդ թեմաների շուրջ»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА