ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՔ ԴՐՈՒՅԹ, ԹԵ ԻՆՉՈՒ  ՊԵՏՔ Է ՁԱՅՆԸ ՏԱԼ ՀՀԿ-ԻՆ

24.02.2017 16:41 Հրապարակումներ
ԵՐԵՔ ԴՐՈՒՅԹ, ԹԵ ԻՆՉՈՒ  ՊԵՏՔ Է ՁԱՅՆԸ ՏԱԼ ՀՀԿ-ԻՆ


«Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսին ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը ընդգրկված է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում, պատասխանելով հարցին, թե ինչու պետք է հանրությունը ձայն տա ՀՀԿ-ին, պատգամավորը նախ ներկայացրեց իր կողմից հրապարակված հաշվետվությունը` 2016-ին իր իրականացրած  աշխատանքների, օրենսդրական նախաձեռնությունների մասին: Դրանցից նա առանձնացրեց հետեւյալը. «Նախորդ տարի վերջին նախաձեռնությունս վերաբերում էր լրագրողներին: Մասնավորապես, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի մեջ ամրագրվեց այն կետը, որ պետք է հատուկ` էթիկայից բխող հարգալից վերաբերմունք դրսեւորեն պատգամավորները լրագրողների հանդեպ, որը դարձավ օրենքի նորմ»:Ինչ վերաբերում է հրապարակումներին, ապա ասուլիսի ընթացքում Հ. Բաբուխանյանը ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին նվիրեց իր աշխատությունը` «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016թթ.)» գիրքը: 
Իսկ պատասխանելով հարցին` թե ինչու պետք է հանրությունը ձայն տա ՀՀԿ-ին, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Կարծում եմ` այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն, արդեն իսկ  ուղերձ է փոխանցում հանրությանը»:
Առաջինն այն է, որ ՀՀԿ-ն` Նախագահի գլխավորությամբ գնում է դեպի էլ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական խորհրդարան, որը կարող է լինել մեր պետական քաղաքականության ու իշխանության դեմքը:
Երկրորդ ուղերձն այն է, որ ՀՀԿ-ն գնում է աստիճանական, կանխատեսելի եւ հաստատուն բարեփոխումների ճանապարհով: «Երբ չինացիները մեկին անիծում են, ասում են` թող  որ ապրես հեղափոխությունների շրջանում»: Այդպիսի ցնցումներ եղել են 90-ականներին, եւ բոլորը հիշում են դրանց տխուր հետեւանքները: «Իսկ մենք գնում ենք էվոլյուցիայի, զարգացման ճանապարհով»,- նշեց բանախոսը:
Երրորդ մեսիջը, որը կա ՀՀԿ ցուցակում` աստիճանական կադրային երիտասարդացումն է. «Մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն չի ուզում կարծրանալ: Կուսակցությունը տեղ է տալիս նաեւ երիտասարդ կադրերին: Դա կարելի է տեսնել նաեւ մեր ընտրացուցակում»:
Հ. Բաբուխանյանը պնդեց` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին չի թերագնահատում, ոչ էլ գերագնահատում է: «Իսկ որ ասում են` ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, ես դրա հետ, բնականաբար, համաձայն չեմ: Պարզապես, ռեյտինգային ցուցակը թույլ է տալիս ընտրողին ավելի մանրակրկիտ ձեւով ընտրություն կատարել»,- նշեց ՍԻՄ նախագահը: 

ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԷ` 
5, 10, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ 
15 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ՑՈՒՑԱԿԻ ՀԵՏ

Լրագրողի այն հարցին, թե «ՀՀԿ-ն ամեն օր ակտիվ խոսում է այն մասին, որ իրենց ցուցակը մաքրելու  ճանապարհով է գնում, խոշոր դեմքեր հեռացվեցին կամ հեռացան ՀՀԿ-ից, սակայն ցուցակներում տեսնում ենք մարդկանց, ովքեր մեղադրվում են հանցագործության մեջ: Արդյոք սա այն խոստացված մաքրումն էր»,  ՍԻՄ նախագահը պատասխանեց. «Նկատելի է, որ ցուցակից բացակայում են բազմաթիվ դեմքեր: Եթե համեմատեք այս տարվա ցուցակը 5, 10, առավել եւս 15 տարի առաջվա ցուցակի հետ, կտեսնեք ակնհայտ փոփոխություններ մարդկանց` քաղաքականությանը վերաբերելու առումով, աստիճանով: Դա տենդենց է, որը կտեսնի անգամ կույրը, այստեղ քննարկելու խնդիր չկա»: 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА