ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԸՆԿԵՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՍԹԱՓՎԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻՑ

14.02.2017 17:15 Հրապարակումներ
Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԸՆԿԵՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՍԹԱՓՎԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻՑ

Ուրբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն ապագա սերունդների համար» միջազգային համաժողովը, որին ներկա էին հայ եւ ռուս քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցներ:Ելույթով հանդես եկավ նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով անդրադառնալով արտաքին քաղաքական մարտահրավերներին, ընտանիքի եւ երկրի հիմքերը քայքայող այնպիսի արատավոր երեւույթներին, ինչպիսիք են աղանդները, ԼԳԲՏ համայնքը, ինչ-ինչ նպատակներ հետապնդող որոշ գրանտակեր կազմակերպությունները, որոնք սնվում են Արեւմուտքից: Պատգամավորը նաեւ խոսեց ԵԱՏՄ, ՀԱՊԿ գործընկեր Բելառուսի վերջին ոչ գործընկերային քայլերի ու Ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
«Հակաինտեգրացիոն դրսեւորումներ կան մեր շարքերում»,- ԵԱՏՄ գործընկերներին զգուշացրեց նա` անդրադառնալով վերջին շրջանում Բելառուսի վարած քաղաքականությանը: Ինչպես նշեց պատգամավորը. «Ցավոք, մենք տեսնում ենք, Բելառուսի կողմից հարձակումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության դեմ: Եվ, իհարկե, Բելառուսի նախագահ ընկեր Լուկաշենկոյի այդպիսի քայլերն ամենեւին էլ պատահականություն չեն: Այնպես չէ, որ նա մի օր արթնացավ ու որոշեց, որ պետք է անի իր վարած քաղաքականության ճիշտ հակառակը»: Հ. Բաբուխանյանը նաեւ շեշտեց. «Դրա համար մենք պետք է ուշադիր լինենք եւ հորդորենք ընկեր Լուկաշենկոյին սթափվել նավթային գոլորշիներից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА