ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հ. Բաբուխանյանի գիրքն ունի ունիկալ նշանակություն»

09.02.2017 15:33 Միջոցառումներ
«Հ. Բաբուխանյանի գիրքն ունի ունիկալ նշանակություն»

Երեկ Ազգային ժողովում կայացավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բ.գ.թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ «Հայ-թուրքական Фото Sarafyan Hrant.փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016թթ.)» վերնագրով գրքի շնորհանդեսը: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ԱԺ հանձնաժողովների նախագահներ Ա.Դավթյանը եւ Ա.Զաքարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, մի շարք պատգամավորներ, գիտնականներ, լրագրողներ, ՍԻՄ կուսակցության ղեկավար կազմը:

Ի դեպ, գիրքը, որը պատգամավորի ութ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, պարունակում է շուրջ 250 տեղեկատվական աղբյուրների վերլուծություն եւ նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին՝ ամփոփելով 25 տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններն ու միտումները:

Շնորհանդեսին ներկա օրենսդիրներն ու գիտնականները բարձր գնահատեցին կատարված աշխատանք ու նաեւ անկեղծացան իրենց մտորումներով:

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԳԻՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ»

Фото Sarafyan Hrant.ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նախ շնորհավորեց, ապա շնորհակալություն հայտնեց Հ. Բաբուխանյանին՝ նման լայնածավալ աշխատանքի համար. «Համոզված եմ, որ այս գիրքը կդառնա իմ սեղանի գիրքը:  Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն, բայց ավելի քննարկվող եւ արդիական է այդ հարաբերությունների վերջին 25 տարիները: Եվ այս գրքին կարելի է նաեւ տալ «Հայ-թուրքական հարաբերությունների ամփոփագիրք» վերնագիրը, որովհետեւ շատ մանրակրկիտ ուսումնասիրված են բոլոր դետալները: Ընդորում՝ նույնիսկ այնպիսի դետալներ, որոնք հայտնի չէր մեր հանրությանը, կարողացա գտնել այս գրքի մեջ: Մենք պետք է կարողանանք նաեւ մեր երիտասարդ սերնդին հորդորել, որ ծանոթանան այս գրքին, որպեսզի առավել մանրամասն հասկանան մեր ոխերիմ «բարեկամի» գործողությունները, որոնք կապված են մեր հետ ունեցած հարաբերությունների հետ»:

«ԳԻՐՔՆ ՈՒՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»Фото Sarafyan Hrant.

«Ընթերցողին առաջարկված է շատ լուրջ մի աշխատություն, մեծածավալ գործ եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ սա մեր պատգամավորների առաջին գիտական-գրական ստեղծագործությունը չէ, որովհետեւ շատերն են մեր կոլեգաների մեջ այս տարիների ընթացքում լուրջ աշխատություններով հանդես եկել, այդ թվում եւ պարոն Բաբուխանյանն է ունեցել բավականին տաղանդավոր գործեր», - նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ու ընդգծեց. «Գրքում շուրջ 250 գիտական աղբյուրներ, հսկայական մամուլ է ուսումնասիրված եւ եզրահանգումներ են արված, որոնք հիմնված են որոշակի օրինաչափությունների վրա: Կարծում եմ՝ գիրքն ունի ոչ միայն գիտական, ստեղծագործական, այլ նաեւ կիրառական մեծ նշանակություն եւ դեռ կունենա, որովհետեւ, ինչքան էլ մեր հարաբերությունները ոխերիմ «բարեկամների» հետ 100-ամյակների պատմություն ունեն, այնուամենայնիվ, դրանք դեռ մեծ ապագա են ունենալու»: Հետեւաբար, ըստ Հ. Նաղդալյանի, մենք պետք է կարողանանք գտնելձեւը մեր հետագա պայքարը մղելուքանի որ Արցախյան հաղթանակը ընդամենը մեկ հանգրվանն է կամսկիզբը այս հակամարտության մեջ.  «Եթե այսօր շարունակվում է պատերազմը ռազմի դաշտում, ապա այլ ձեւով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, եւ այդ իմաստով այս աշխատությունը շատ կարեւոր է: Կուզենայի, որ իսկապես, պատգամավորներս ծանոթանայինք եւ կիրառեինք այն մեր խորհրդարանական դիվանագիտության աշխատանքում: Կուզենայի նաեւ, որ մեր շատ սիրելի լրագրողները եւս խորապես ուսումնասիրեին այն, որովհետեւ գիրքը լուրջ խրատ եւ մեթոդիկա է պարունակում»:

ԱԺ փոխխոսնակը կարեւորեց, որ գիրքը բանաձեւ է տալիս, թե ինչպես պայքարելինչպես վնասազերծել արտաքին քաղաքական վտանգները:

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ԳՈՆԵ ԱՆԳԼԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԵՎ ԼԱՅՆ ՏԱՐԱԾՈՒՄ ԿԳՏՆԻ»

Фото Sarafyan Hrant.Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգայինմիաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍԳԵՂԱՄՅԱՆՆ ասաց. «Երբ առաջին անգամ գիրքը սկսեցի թերթել, ակամայից հիշեցի երջանկահիշատակ մեծ գիտնական Ջոն Սահակի Կիրակոսյանին, որը դեռ 60-ականների վերջին շատ հետաքրքիր մի գիրք գրեց «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» վերնագրով: Հետո այդ մեծ հայրենասերի գործը շարունակեց իր որդին՝ հարգարժան Արման Ջոնի Կիրակոսյանը, որը հոր անտիպ գործերը նույնպես հրատարակեց եւ մեծ արձագանք  գտան այդ աշխատությունները, հատկապես գիտական շրջանակներում: Այդ շնորհակալ գործը շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը, Վալերի Թունյանը եւ շատերը: Ինչու եմ այս բոլորը հիշում, որովհետեւ Հայկ Բորիսիի գիրքն իրենց աշխատությունների տրամաբանական շարունակությունն է արդեն նորագույն շրջանում»: Ա. Գեղամյանի կարծիքով՝  այսօր ինֆորմացիոն հնարավորություններն ավելի մեծ են եւ Հ. Բաբուխանյանը լիովին դրանք օգտագործել է գրքում. «Այս գիրքը համոզված եմ՝ կթարգմանվի գոնե անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ լայն տարածում կգտնի խորհրդարանական այն լսարաններում, որոնց Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է: Կարծում եմ՝ տիկին Նաղդալյանն անպայման ԵԽԽՎ-ում դա կտարածի, հնարավորության դեպքում ես էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում: Հավատացնում եմ՝ սա հերթական շոշափելի գործը կլինի միտված Հայ դատի հաղթանակման, Հայոց ցեղասպանության ոչ միայն ճանաչման, այլ նաեւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելու սուրբ առաքելության»: Պատգամավորը ուրախությամբ նշեց, որ նորավանդույթ է ձեւավորվում Ազգային ժողովումերբ օրենսդիրները հավաքվում են գրքերի շնորհանդեսների ուհանրությանը ներկայացնում մեր պատգամավորների մտավոր կարողություններն ու ընդունակությունները:

«ԳԻՐՔԸ ԿԼԻՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՅԼ ՆԱԵՒ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»Фото Sarafyan Hrant.

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ էլ նկատեց. «Ասեմ, որ գրքի ներածական մասում հայ-թուրքական փոխհարաբերությունների պատմության վերաբերյալ կա փոքրիկ ակնարկ, որտեղ շատ դիպուկ բնորոշում է տրված՝ հազարամյա դաժան կոնֆլիկտի պատմություն… Կարծում եմ՝ կհամաձայնեն բոլորը, որ ամենեւին էլ դյուրին չէր անդրադառնալ այդ հազարամյա պատմության մի փոքրիկ ժամանակահատվածին՝ 25 տարիներին: Այս առումով նախեւառաջ պետք է այդ իրավունքը վաստակած լինես, որպեսզի հավուր պատշաճի վստահությամբ անդրադառնաս հարցին, ինչը մեր հարգարժան ընկերոջ կողմից առկա է»:

Ա. Դավթյանը իրավացիորեն շեշտեց, որ 1991-2016 թթ. ժամանակահատվածը ոչ միայն մեր անկախպետականության 25-ամյա հաղթանակի ժամանակահատված է, այլ նաեւ գրքի հեղինակի հրապարակայինհասարակականքաղաքական գործունեության ակտիվ ժամանակահատվածը. «Կարծում եմ՝ ոչ միայն ընթերցողի համար գիրքը կլինի արժեքավոր եւ հետաքրքիր, այլ նաեւ փորձագիտական լայն շրջանակների համար»:

«ԱՅՍ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Фото Sarafyan Hrant.ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւս գտնում է, որ այս գիրքը կարող է պատմագիտական առումովշատ մոտ ապագայում ունենալ մեծ նշանակություն ու դառնալ ուսումնական ձեռնարկ՝ նկատի ունենալով այն հսկայականբազանորը դրված է այս գրքի հիմքում. «Այս աշխատության մեջ բազմաթիվ վերլուծություններ, կանխատեսումներ են արված, որոնք տրամաբանության մեջ հուշում են ապագա զարգացումների մասին, ինչը չի կարող անուշադրության մատնվել քաղաքական գործիչների կողմից: Գիրքն ինձ համար հատկապես կարեւորվեց տեղեկատվական պատերազմի անդրադարձով: Չունենալով Թուրքայի հետ ուղղակի եւ անուղղակի հարաբերություններ՝ տեղեկատվական դաշտը միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որովհետեւ տեղեկատվական պատերազմի համար չկան բաց եւ փակ սահմաններ: 21-րդ դարի անընդհատ քաղաքական գործընթացների հիմքում դրված է հիմնական տեղեկատվական հոսքերը, թիրախները, որոնք  Թուրքիան կիրառում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի նկատմամբ»: Հ. Բաբուխանյանի երկարատեւ ուսումնասիրության մեջ Ա. Զաքարյանը հատկապես կարեւորեց այն ժամանակահատվածըորի ընթացքում մենք կամաթե ակամա ստիպված ենքեղել հարաբերվել Թուրքիայի հետ՝ որպես անկախ պետությունորպես հարեւան պետություն. «Ապագայում էլ Թուրքիան մեզ համար միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում, անկախ նրանից ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները»:

«ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՇԱՀԵԿԱՆ  Է»Фото Sarafyan Hrant.

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ  ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, որը, ի դեպ, ժամանակին եղել է Հ. Բաբուխանյանի թեկնածուականատենախոսության ընդդիմախոսը՝ անդրադառնալով գրքի գիտական արժեքին՝ ասաց. «21-րդ դարում, ինչպես հայտնի է, ավելի շատ ստացված են այն հետազոտությունները, որոնք միջգիտակարգային են լինում: Այս պարագայում հիմքը եւ ուսումնասիրությունը շատ շահեկան կարգավիճակում է, քանի որ հեղինակը ե´ւ լրագրող է՝ լրատվական դաշտի քաջածանոթ ներկայացուցիչ, ե´ւ  քաղաքական դաշտի հմուտ խաղացող: Ուստի՝  հետազոտությունն, ըստ էության, արված է այս երկու գիտարակարգերի համադրմամբ, որն ավելի համակողմանի եւ ամբողջական է դարձրել աշխատությունը»: Թուրքագետը կարեւորեց այն, որ գրքում ուսումնասիրված է թուրքական մամուլը՝ համեմատելով այն հայկականի հետ. «Ուսումնասիրության մեջ դրված է  այս հարաբերությունների քննարկման լայն վեկտորը եւ հետաքրքիր է Թուրքիայի մամուլում առկա ազգայնամոլական տարրերի վերհանումը, որը տեղ են գտնում այդ երկրի պրակտիկ քաղաքականության մեջ: Այսինքն՝ այն դրույթները, այն այլատյաց մոտեցումները, որոնք կան լրատվամիջոցներում, դրանք նաեւ նույնությամբ տեղափոխվում են քաղաքական դաշտ»: Ռ. Մելքոնյանը նաեւ փաստեց, որ շատ ուրախալի է, երբ թուրքական այլատյացությանը եւ ապատեղեկատվությանը պատասխան են տալիս ոչ միայն գիտնականներն, այլեւ խորհրդարանականները, հատկապես, որ Թուրքիայի խորհրդարանը լծված է Հայոց ցեղասպանությունը ժխտող, հայ-թուրքական հարաբերությունները սխալ տեսանկյունից դիտարկող գրքեր հրատարակելով. «Ուստի՝ շատ ճիշտ է, որ մեր պառլամենտական շրջանակները նույնպես համարժեք պատասխան տան ոչ այնքան գիտական, որքան քաղաքական եւ քաղաքագիտական տեսանկյունից: Եվ այս առումով գիրքն ունի ունիկալ նշանակություն: Միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում պարոն Բաբուխանյանին, որ իր ունեցած այս միջգիտակարգային գիտելիքները՝ ե´ւ լրագրողության, ե´ւ  քաղաքագիտության մեջ հետագայում եւս ամփոփի նման կոնկրետ արդյունքներով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА