ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաբուխանյանը առաջարկեց օրենսդրորեն պաշտպանել լրագրողների իրավունքները

26.01.2017 14:17 Նախաձեռնություններ
Բաբուխանյանը առաջարկեց օրենսդրորեն պաշտպանել լրագրողների իրավունքները

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը: Մինչ այդ օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես եկավ մի շարք առաջարկություններով, մասնավորապես նա առաջարկեց օրենքի 3-րդ հոդվածում՝ «Պատգամավորական էթիկայի կանոնները», ավելացնել դրույթ, որ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի լրագրողների նկատմամբ: Առաջարն ընդունվեց եւ դարձավ օրենքի նորմ:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման առաջարկի անհրաժեշտությունը Հ. Բաբուխանյանը նշեց, որ թեեւ լրագրողի աշխատանքը եւ իրավունքները պաշտպանված են մի շարք օրենքներով, այնուամենայնիվ հաշվի առնելով իրականության մեջ տեղի ունեցած որոշ դեպքերը` ճիշտ կլինի նաեւ պատգամավորի էթիկական կանոնների շրջանակում ընդգծել լրագրողների հանդեպ հարգալից վերաբերմունքի պահանջը, քանի որ հենց լրագրողի խնդիրն այն է, որպեսզի պատգամավորին տա սուր եւ ոչ հաճո հարցեր: Իհարկե, այդպիսի հարցերը չպետք է անցնեն անձնական վիրավորանքի սահմանը: Դա էլ լրագրողի էթիկայի խնդիրն է: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА