ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼՐՋԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

26.01.2017 14:07 Հրապարակումներ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼՐՋԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կարծիքով 2016թ. Հայաստանը, որպես ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկիր, հաղթահարեց եւս մեկ փուլ պետական եւ քաղաքական ինստիտուտների զարգացման գործընթացում, եւ ստեղծեց բոլոր նախադրյալները անցնելու պետականաշինության հաջորդ փուլին:
- Մենք եզրափակում ենք ԱԺ այս նստաշրջանի հնգամյա աշխատանքը: Ըստ էության, սա վերջին լիարժեք նստաշրջանն է խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ պետք է փաստել, որ այս ընթացքում մեր պետական եւ քաղաքական համակարգն էական առաջընթաց է ապրել. 2015թ. ընդունեցինք նոր Սահմանադրություն, որով երկիրն անցում է կատարում կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի, ամրապնդեցինք մեր բանակը, ցույց տվեցինք, որ սա այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ուժի դիրքերից, բարելավեցինք մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ 2017թ. մտնում ենք պետական շինարարության մի նոր փուլէ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման փուլը: Դրան պետք է սովորել, տիրապետել քաղաքական նոր գործիքներին, եւ այդ առումով մենք դեռեւս լուրջ անելիքներ ունենք:


- Ընդդիմադիր դաշտում ընթացող վերադասավորումներն այդ առումով ինչպե՞ս եք գնահատում. հայրենի ընդդիմությունն, ըստ Ձեզ, պատրա՞ստ է "խաղալ" կառավարման նոր համակար ի թելադրած կանոններով եւ իր լուման ներդնել քաղաքական նոր մշակույթի ձեւավորման գործում:


- Վերադասավորումները ընդդիմադիր դաշտում դեռեւս սաղմնային վիճակում են, ընդդիմադիր դաշտում կան կարեւոր խաղացողներ, որոնք դեռ պետք է ասեն իրենց խոսքը, նոր խաղացողներ, որոնք հայտ են ներկայացնում մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քաղաքական ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Եվ դա նորմալ է. յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մտնել քաղաքական դաշտ եւ զբաղվել քաղաքականությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմությունը ոչ թե լինի զուտ հայհոյող, այլ "հայհոյանքների" արանքում գոնե երբեմն ինչ-որ բան առաջարկի, որովհետեւ միայն հայհոյելով չես կարող երկիր կառուցել: Եթե մեր ընդդիմադիրները առաջնորդվեն այդ տրամաբանությամբ ներկայացնեն իրենց ծրագրերը, մոտեցումները, ինչպես ավելի ակտիվացնել տնտեսությունը, ինչպես զարգացնել եւ ավելի արդյունավետ դարձնել քաղաքական համակարգը, ինչպես լուծում տալ մեր ազ•ային խնդիրներին, հզորացնել բանակը, պայքարել կոռուպցիայի դեմ, սա, իհարկե, լուրջ բանավեճի առարկա կարող է դառնալ: Դիմացինին անվանարկելու, սեւացնելու ճանապարհով ինքնահաստատվելու ժամանակներն այլեւս անցել են: Ընդդիմությունը պետք է դեռահասի տարիքից դուրս գա եւ իրեն ավելի լուրջ պահի£  Ընդդիմադիր դաշտը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ կարելի է ասել, երբ քաղաքական ուժերը կհստակեցնեն ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը, նախընտրական ռազմավարությունը եւ մարտավարությունը: 


- Սպասվում էր, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետք է նպաստի կուսակցությունների խոշորացմանը, վերջին հաշվով կուսակցական համակարգի կայացմանը, բայց տեղի ունեցավ հակառակը. ով չի "ծուլանում", կուսակցություն է ստեղծում ընդամենը մեկ խնդիր լուծելու, խորհրդարան մտնելու նպատակադրումով: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:


- Միշտ էլ նախընտրական ժամանակահատվածներում ինչ-որ կուսակցություններ տարանջատվում են, ինչ-որ կուսակցություններ միավորվում են, ստեղծվում են քաղաքական նոր միավորներ: Այդ առումով, այստեղ որեւէ նորություն չեմ տեսնում£ Ուրիշ բան, որ ընտրողը կարող է խճճվել նոր անունների, նոր միավորումների բազմազանության մեջ, բայց քաղաքական դաշտում կան ժամանակի փորձություն անցած, կայացած կուսակցություններ, որոնք 20-25 տարվա պատմություն ունեն, եւ ընտրողը անգիր գիտի` այդ կուսակցություններն ինչ են ուզում, ինչ ծրագրային դրույթներ ունեն, ինչպես են պատկերացնում Հայաստանի վաղվա օրը: Ի վերջո, կուսակցություն բացելը հեշտ է կուսակցություն պահելն է դժվար£ Մեր պարագայում, ՍԻՄ կուսակցությունն արդեն բոլորում է իր 28 տարին, կարելի է ասել ամենօրյա ռեժիմով աշխատում է, ՀՀ քաղաքացիներին հասցնելով իր մոտեցումները, գնահատականները երկրի համար կարեւոր ցանկացած հարցի վերաբերյալ: 

 
Կա նաեւ հարցի երկրորդ կողմը: Կուսակցությունների խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել: Մեզ պետք են ոչ թե խոշոր, այլ գաղափարական կուսակցություններ. կարելի է "մի մեշոկ" փող ունենալ եւ ստեղծել խոշոր կուսակցություն, բայց "մի մեշոկ" փողը իր հետ պետք է նաեւ գաղափարներ բերի, հակառակ դեպքում ո՞ւմ է պետք այդ խոշոր կուսակցությունը: Եվ հետո, չմոռանանք, որ մենք նոր-նոր ոտք ենք դնում խորհրդարանական համակարգ, դեռեւս անցումային շրջանում ենք: Մեխանիզմները, գործիքները, որ դրված են նոր Սահմանադրության հիմքում, կսկսեն աշխատել խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ լիարժեք ծավալով կգործեն 2018 թ.-ից հետո, երբ կդադարեն կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում նախագահին վերապահված  լայն լիազորությունները: 


- Կուսակցություն պահելը դժվար է, բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի դժվար է դաշինք պահելը: Այդքանով հանդերձ, քաղաքական ուժերը դարձյալ նախընտրական դաշինքների փնտրտուքի մեջ են: ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարելու մտավախությո՞ւնն է ստիպում կուսակցություններին նորից ու նորից "կանգնել նույն փոցխի վրա", լավ իմանալով, որ դաշինքները թիթեռի կյանք են ունենում:  


- Նախընտրական դաշինքը կուսակցությունների համագործակցության կարեւոր ձեւաչափ է եւ միշտ լինելու է նախընտրական միավորումների, հետընտրական կոալիցաների, այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում քաղաքական այլ ուժերի ներգրավման տեսքով: Ցավոք սրտի, մեր ընդդիմադիրները ցույց տվեցին, որ թիմային խաղացող չեն. մենք տեսնում ենք, թե ՀԱԿ-ը քանի մասի է բաժանվել, ինչ ողբալի վիճակում է հայտնվել դաշինքով խորհրդարան եկած "Ժառանգություն" խմբակցությունը: Այդ առումով, այո, պետք է համաձայնեմ Ձեր հարցադրման հետ£ Մյուս կողմից, այն համագործակցությունը, որ ձեւավորվեց ՀՀԿ-ի շուրջ, երբ մի շարք կուսակցություններ, այդ թվում ՍԻՄ-ը, քաղաքական  խորհրդատվությունների արդյունքում Հանրապետականի հաամասնական ցուցակով մասնակցեցին ընտրություններին, հինգ տարի միասին աշխատեցին, եւ այսօր կարող են պարզ նայել ե՛ւ իրար, ե՛ւ ընտրողի աչքերին: 


Պետք է ասեմ, որ միայն դաշինքները չէ, որ քայքայվում են` չդիմանալով  ժամանակի փորձությանը: Օրինակ` նույն ԲՀԿ-ն միաձույլ կուսակցություն էր, բայց Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո մի քանի մասի բաժանվեց: Մարդիկ կարող են գնալ մեկ լիդերի հետեւից, եւ չգնալ մյուսի հետեւից, իրավիճակի փոփոխության դեպքում մեծամասնության այս կամ այն որոշման հետ համաձայն չլինելով, տարանջատվել եւ ստեղծել նոր կուսակցություն: Հայաստանում կուսակցական ֆրակցիոնիզմը դեռեւս ընդունված չէ, եւ այդ տեսակետից` կարծիքների բազմազանության առումով, ամենալայնախոհը էլի ՀՀԿ-ն է, որը ունի միասնական գաղափարախոսություն, բայց կարծիքները երբեմն կարող են տարբեր լինել եւ քննարկման առարկա դառնալ£ Ներկուսակցական ժողովրդավարության իմաստով սա չափազանց կարեւոր է: Եթե կուսակցության ղեկավարը "դեսպոտ" է, ձեռքը խփում է սեղանին եւ ասում` այսպես է, եւ վերջ, բոլորդ իմ ծառաներն եք, չկա ազատ միտք, կուսակցությունը վերածվում է քաղաքական աղանդի:


- ԲՀԿ-ում անհամբեր սպասում են Գ.Ծառուկյանի "վերջին խոսքին" ընտրություններին մասնակցության ձեւաչափը ճշգրտելու համար: Ի՞նչ եք կարծում, փետրվարյան իրադարձություններից հետո Ծառուկյանը կարո՞ղ է իր շուրջ լայն համախմբման դաշտ ստեղծել:  


- Ժամանակը ցույց կտա: Ի վերջո, ժողովուրդն է գնահատական տվողը, բայց իրողությունն այն է, որ ինչ-որ ուժեր տարանջատվել են ԲՀԿ-ից եւ այլեւս չեն վերադարձել:  


- Ծառուկյանի վերադարձը չի՞ նպաստի, որ հեռացածները վերադառնան ի շրջանս յուր:


- Մի մասը գուցե վերադառնան, մյուս մասը կգնա իր ճանապարհով, մի մասին էլ ԲՀԿ-ն ինքը չի ցանկանա հետ ընդունել: Չեմ կարծում, թե այն արմատական կեցվածքը, որ ԲՀԿ-ն որդեգրել էր 2015թ. փետրվարին, լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ էր բերում այդ կուսակցությանը:  Իհակե, կա արմատական կոչերի, գործողությունների "ծարավ" մարդկանց մի զանգված, բաց նրանք վստահաբար մեծամասնություն չեն կազմում: Մեր ժողովուրդը խոհեմ ժողովուրդ է, հասկանում է, որ հեղափոխական կոչերով, մայդանական մեթոդներով, բարիկադներ սարքելով երկիրը առաջ չես տանի: Ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ խնդիրները պետք է լուծել քաղաքակիրթ մեթոդներով: Եթե ԲՀԿ-ն հրաժարվել է "բախումնային մարտավարությունից", իսկ ես կարծում եմ, որ հրաժարվել է, եւ նորովի է ուզում մասնակցել ընտրապայքարին, թերեւս  ավելի շատ ձայն կհավաքի, քան ռադիկալ դիրքերից հանդես գալու դեպքում: 


- Ի՞նչ եք կարծումª ընդդիմությունն ընտրություններից առաջ կարո՞ղ է ինչ-որ հրաշքով միավորվել միասնական մեկ ձեւաչափի մեջ: 


- Լինում են լավ եւ վատ հրաշքներ£ Բոլորին լցնել մի կաթսայի մեջ ընդամենը ՀՀԿ-ին ընդդիմանալու համար, ստեղծել "բորշչ", որը հետո ուտել չի լինի, արդյունավետ ճանապարհ չէ. այդ "բորշչը" միանգամից կթթվի եւ թափելու կլինի նման միավորումը ընդամենը մեկ ամիս հետո կրիզիսի մեջ կհայտնվի ու կփլվի:  

 

Հայոց Աշխարհ օրաթերթ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА