ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը կոչ է անում Բելառուսի իշխանություններին...

26.01.2017 00:40 Հայտարարություններ
ՍԻՄ-ը կոչ է անում Բելառուսի իշխանություններին...
 
ՍԻՄ-ը կոչ է անում Բելառուսի իշխանություններին...

«Բելառուսի իշխանությունների արտասովոր որոշումը դժվար վիճակի մեջ է դնում այդ երկրի բարեկամներին, քանի որ դժվար է բացատրել, թե ինչպես նման բան կարող է պատահել քիչ թե շատ ժողովրդավար հասարակությունում»,- «Արգումենտի Նեդելի» թերթին ասել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պատասխանելով Ալեքսանդր Լապշինի Բաքվի ցուցումով Մինսկում կալանավորման եւ Ադրբեջանին հանձնելու որոշումը մեկնաբանելիս:

«Տեղաշարժման ազատությունը ցանկացած մարդու իրավունք է, իսկ լրագրողի համար դա նաեւ իր աշխատանքի հիմքն է եւ այդպիսի անհարգելի վերաբերմունքը մարդու հիմնարար ազատություններին` լրագրողի աշխատանքին, ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքակիրթ հասարկության շրջանակների մեջ»: Հ. Բաբուխանյանը նաեւ նշել է, որ միայն ԼՂՀ ժողովուրդեը կարող է որոշել իր ճակատագիրը: Դա նույնպես ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: «Ո'չ Ադրբեջանը, ո'չ Բելառուսը եւ ո'չ էլ որեւէ մեկ այլ երկիր իրավունք չունեն կարգադրելու ԼՂՀ-ի ժողովրդին որտեղ, ինչպես եւ ում հետ ապրել: Բելառուսի իշխանություններին պարզ բացատրեցին, որ Լեռնայիրն Ղարաբաղի խնդիրը դա միջազգային իրավունքի հարց է եւ ԵԱՀԿ-ն ստեղծել է միջնորդների հատուկ խումբ, որը ճակատագրի հեգնանքով կոչվում է Մինսկի խումբ: Միջազգային իրավունքի քիչ թե շատ պատասխանատու սուբյեկտները ձգտում են դուրս չգալ այն գործընթացի շրջանակներից, որը տարվում է Մին սկի խմբի համանախագահների կողմից»,- ասում է Հ. Բաբուխանյանը:

Լրագրողի այն հարցին, թե ի վերջո ինչով է բացատրում Բելառուսի նախագահի Լապշինի վերաբերայլ նման տարօրինակ որոշումը Հ. Բաբուխանյանը նշում է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ցածր գներով, իսկ երբեմն էլ անվճար նավթ է տրամադրում: Իսկ Ռուսաստանը ընդհակառակը, Բելառուսին նավթ տրամադրելու վրա որոշակի սահմանափակումներ է դրել եւ չի բացառվում, որ Լապշինի հարցում Բելառուսը փորձում էր լուծել իր տնտեսական խնդիրները. «Սակայն բոլոր դեպքերում այդ քայլը, նույն Բելառուսի համար, ունի շատ անգամ քիչ պլյուսներ, քան մինուսներ: Այդպիսի բարդ քաղաքական հարցերում չի կարելի կիրառել զուտ հաշվապահական մոտեցում եւ ես ու մեր կուսակցությունը կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ամփոփել է Բաբուխանյանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА