ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԵ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ

26.01.2017 00:19 Հրապարակումներ
ՀՐԵ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ


Տարին լեցուն է լինելու անսպասելի իրադարձություններով: Ըստ Նոստրադամուսի` եղած հակամարտությունները շարունակվելու են, նրանց ավելանալու են նաեւ քրիստոնյանների եւ իսլամ ծայրահեղականների կատաղի բախումները Եվրոպայում: Նոստրադամուսը բարձր է համարում պատերազմի հավանականությունը Թուրքիայի եւ Իրանի միջեւ, որը կավարտվի Իրանի հաղթանակով: Միաժամանակ սպասելի են նոր գիտական հայտնագործություններ, որոնք թույլ կտան ստանալ շատ էժան էլեկտրաէներգիա: 
Իսկ այժմ` հին հայկական հմայագրերով արված կանխատեսումները մեր երկրի եւ քաղաքական ուժերի ու գործիչների վերաբերյալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ համար տարին լինելու է բավականին ոչ միանշանակ: Թեեւ շուրջը բուռն իրադարձություններ են լինելու, սակայն մեր երկիրը լինելու է հանգիստ գոտի: Այնուամենայնիվ, երկրի ղեկավարությունից կպահանջվի ինտուիտիվ կռահել ճիշտ քայլերը եւ երկիրը զերծ պահել այնպիսի գործողությունների մեջ ներքաշելուց, որոնք կարող են հյուծել երկրի ուժերը: Պահանջվում է առավելագույնս առաջնորդվել ազգային էգոիզմով եւ չմասնակցել օտարների խաղերին: 
ՀՀԿ առաջնորդ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ տարին պահանջելու է զգալի ջանքեր` իրականացնելու իշխող կուսակցության ներքին բարեփոխումը: Այդ հարցում այն ամենը, ինչ կիսատ է մնացել անցյալ տարվանից, անսպասելիորեն կպահանջվի հրատապ լուծում: Երկրի ղեկավարից կպահանջվի անվերապահ վստահություն սեփական ուժերի վրա եւ սառնասրտորեն իրականացնել այն, ինչ հարկ է համարում` խուսափելով զգացական քայլերից: Արդյունքում հաջողությունը երաշխավորված կլինի, թեեւ առանձին պահերին թվալու է, թե իրավիճակը շատ աննպաստ է: 
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության համար տարին բավականին դրամատիկ է լինելու: Ջրի երես են դուրս գալու այն բոլոր խնդիրներն ու ներքին արատները, որոնք տարիներ շարունակ անտեսվել են: Հին խնդիրներից շատերը կուսակցությունը հարկադրված է լինելու լուծել զրոյից: 
«Հայկական վերածնունդ» կուսակցության եւ վերջինիս առաջնորդ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ համար տարին բավականին ծանր է լինելու: Թեեւ կուսակցությունը ամեն ինչ անելու է շատ ճիշտ ու լավ կազմակերպած, այնուամենայնիվ, ոչ իր մեղքով բախվելու է բարդությունների: Կուսակցությանն ու դրա առաջնորդին հակացուցված են կտրուկ քայլերն ու շտապողականությունը, ակտիվ գործողությունների համար հարկ է սպասել ավելի բարենպաստ ժամանակների: 
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ համար անսպասելիորեն հաջողության նոր շանսեր են բացվելու, կուսակցությունը ստանալու է նորից հզորանալու հնարավորություն: Սակայն այդ նոր հնարավորությունները ՀՅԴ գործիչներից շատերը ավելի շուտ ընկալելու են որպես ձախողում եւ տհաճություն, ու դա բարձրացնում է հավանականությունը, որ այդ կուսակցությունը ճիշտ պահին կտրուկ եւ համարձակ գործելու հնարավորությունը բաց կթողնի: 
Արեւմտամետ «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ անսպասելիորեն կտեսնի ճիշտ գործելու այն հնարավորությունները, որոնք մինչ այդ թաքցված էին եղել: Կուսակցությունից կպահանջվի սթափ մոտեցում իրավիճակին, ինչպես նաեւ վճռականություն` հաղթահարելու սեփական թերությունները եւ հրաժարվելու այն մոտեցումներից, որոնք խանգարում էին առաջընթացին: Իսկ այլ արեւմտամետ ուժերի, մասնավորապես «Ժառանգության» համար տարին բավականին աննպաստ է: Այդ ուժերը պետք է նախաձեռնեն սեփական սխալների վերլուծություն, ինքնամաքրվեն, եւ միայն այդ դեպքկում արդեն ապագայում կարող են հասնել հաջողության: Ամենավնասակարը նրանց համար ցանկացած գնով հաջողության հասնելու ջանքերը կարող են լինել: 
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ եւ ՀԱԿ-ին աստղերը զգուշացնում են, որ առջեւում նոր մարտահրավերներ են, ինչպես նաեւ սեփական սխալ ուղեգծից հրաժարվելու հրամայականն է: Կուսակցությունը, իր առաջնորդով հանդերձ, ունի շատ քիչ ժամանակ` փոխվելու ճիշտ ուղղությամբ եւ հրաժարվելու սխալներից, այլապես հետեւանքները կարող են կործանարար լինել: 
ՍԻՄ-ի համար տարին բարենպաստ հնարավորություններ է ընձեռում, ազատորեն համագործակցելու եւ այդ համագործակցությունից զարգացում ունենալու համար  : 
Աստղագուշակը կազմեց` Ա. ԱՐԱՄՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА