ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ն. ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ  Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ

13.01.2017 15:59 Հրապարակումներ
Ն. ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ  Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ


Տարեմուտին ընդառաջ, Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրուզաեւը պարգեւատրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, ինչպես նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին` Ղազախստանի անկախության 25-ամյակի մեդալով: Մեդալը տրվել է` համաձայն Ղազախստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի, հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար: Իսկ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը արժանացավ դեսպանատան շնորհակալագրի: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ մի շարք այլ պատգամավորներ ու դեսպանատան աշխատակիցներ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА