ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամփոփվեց ՍԻՄ կուսակցության 2016 թվականի աշխատանքները

28.12.2016 15:59 Միջոցառումներ
Ամփոփվեց ՍԻՄ կուսակցության 2016 թվականի աշխատանքները

Այսօր տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Նիստում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա մասնավորապես անդրադարձավ 2016 թվականի կուսակցության կատարած աշխատանքներին, շեշտելով կուսակցության ներդրումը ԱԺ-ում կատարվող օրենսդրական աշխատանքներին եւ բարձրացվող հարցերի նախապատրաստման մեջ: Ներկայացվեց նաեւ կուսակցության լայնածավալ գործունեությունը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ սկզբունքային դիրքորոշումը հուլիսյան դեպքերի` ՊՊԾ գնդի գրավման ընթացքում:

Հ. Բաբուխանյանը ներկայացրեց ապագայում կուսակցության անելիքները եւ գաղափարական ուղենիշները: ՍԻՄ կուսակցությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, պայքարելու է կոռուպցիայի դեմ:  Կուսակցության գործունեության մեջ շարունակելու է առանցքային տեղ ունենալ ազգային արժեքների պահպանության խնդիրը: ՍԻՄ-ը, ինչպես միշտ, անզիջում է գտջնվելու օտար, հակաքրիստոնեական բարքերի ներմուծման նկատմամբ, պայքարելու է անբարոյականության, աղանդավորության ՀՀ-ում տարածման դեմ: Խնդիր դրվեց նաեւ բացահայտել այն գրանտակերներին, ովքեր իրականացնում են օտարերկրյա գործակալների գործառույթները:

«ՍԻՄ-ը հայամետ ու հայստանակենտրոն, ազգային*պահպանողական կուսակցությաուն է»,- իր ելույթում նշեց կուսակցության նախագահը: Հենց այդ սկզբունքից ելնելով ՍԻՄ-ը պետք է շարունակի զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետմ, աջակցի ԵԱՏՄ-ի կայացմանը, ՀԱՊԿ-ի ամրպնդմանը: Այս առումով ՍԻՄ նախագահը կարեւորեց Հայաստանի հարաբերությունները Ղազախստանի, եւ Բելառուսի հետ: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների ակտիվացման ու զարգացման կարեւորությունը:  

Հ. Բաբուխանյանը անդրադարձավ նաեւ եկող տարվա ԱԺ ընտրություններին, նշելով, որ ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում  ՍԻՄ-ը իրեն տեսնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիմում եւ իրեն դրսեւորում է որպես ՀՀ նախագահի քաղաքական հենարաններից մեկը: ԱՅս  առումով նշվեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում համագործակցությունը ՀՀԿ-ի հետ եղել է արդյունավետ եւ շիտակ: Հ. Բաբուխանյանը կոչ արես ՍԻՄ-ականներին ակտիվ նախապատրաստվել գալիս ընտրությունների մասնակցությանը: 

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА