ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

28.12.2016 15:23 Հրապարակումներ
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ


Ա) Ազգային ժողովում բարձրացրած հարցերը եւ խնդիրները:

Իր ելույթներում եւ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Հ. Բաբուխանյանը բարձրացրել է հետեւյալ հարցերը.
1. Վերցրած վարկերի հանդեպ վերահսկողություն կազմակերպելու մասին: (04.02.16)
2. Ճանապարհաշինության եւ, մասնավորապես` «Հյուսիս-հարավ» ճանապարհի նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին: (04.02.16)
3. Անապահով խավերին ձմռան ընթացքում կոմունալ վճարների տարաժամկետման հնարավորություն տալը: (25.02.16)
3. Գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի նոր բաժանորդների միացման սակագների իջեցման անհրաժեշտության եւ վճարման տարաժամկետության անհրաժեշտության մասին: (25.02.16):
4. Կոմունալ ծառայությունների` սպառողների իրավուքների իրազեկման մասին: (25.02.16):
5. Երիտասարդ գիտնականների աջակցության մասին: (21.03.16):
6. ՌԴ-ի հետ Հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծելու մասին: (28.06.16):
8. Օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների թափանցիկ աշխատանքի անհրաժեշտության վերաբերյալ: (06.10.16):
9. Դեղերի եւ առողջապահության ծախսերի վերաբերյալ: (19.10.16)
10. Բջջային կապից օգտվող սպառողների իրավունքների մասին:
11. Ոստիկանության կողմից` քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:
12. ՌԴ-ի` Կազանի եւ Սուրգութ քաղաքների հայ համայնքների աջակցության վերաբերյալ առաջարկություններ:
13. Բազմաբնակարանային շենքերի առաջին հարկերում գործող գիշերային ակումբների եւ շուրջօրյա խանութների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:
14. Ներգաղթը նախաձեռնելու մասին:
15. Երկրի տեղեկատվական անվտանգությունը ամրապնդելու մասին: 

Բ) 2016 թվականին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված առաջարկություններ.

1. Դեկտեմբերի 1-ին Ազգային միասնության տոն սահմանելու մասին: (04.02.16)
2. Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ արվել է երկու առաջարկություն (հոդված 31 եւ 65), որոնք ընդունվել են մասնակիորեն: Առաջարկություններն ուղղված էին ընտրական գործընթացներում լրագրողների ազատությունները եւ իրավունքները պաշտպանելուն:
3. Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
4. Հարկային օրենսգրքի վերաբերյալ:
5. ՀՀ կառավության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին:
6. Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
7. ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
8. ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի վերաբերյալ:

Գ) Միջխորհրդարանական եւ միջազգային գործունեություն` 2016 թվականին

1. Վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի` Գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին: 
2. ԱՊՀ ՄԽՎ Գիտության եւ կրթության հանձնաժողովում ներկայացրել է « ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին» հանձնարարականների նախագիծը, որն ընդունվել է հանձնաժողովի նիստում եւ ներկայացվել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի հաստատմանը:
3. ՌԴ խորհրդարանի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում մասնակցել եւ ելույթներ է ունեցել հանձնաժողովի նիստին: Ինչպես նաեւ հանդիպումներ Պետ. Դումայում եւ ՌԴ Դաշնության խորհրդում: 
4. ՌԴ-ի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում հանդիպում է ունեցել ՌԴ Թաթարստանի Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաեւ Կազան քաղաքի հայ համայնքի հետ:
5. Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության համագումարին, հանդիպումներ ունեցել Մոլդովայի նախագահի, Մոլդովայի խորհրդարանի պատգամավորների հետ, ինչպես նաեւ Քիշնեւ քաղաքի հայ համայնքի հետ:
6. Դասախոսությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում:
7. Մասնակցել է ԵԽԽՎ-ի կողմից կազմակերպած միջազգային կոնֆերանսին` նվիրված մամուլի ազատության խնդիրներին եւ ունեցել բազմաթիվ ելույթներ (ք.Լոնդոն): 
8. Մասնակցել է «Միասնությամբ նվաճված մեծ հաղթանակ» 6-րդ միջազգային համաժողովին (ք. Մինսկ):
9. Զեկույցով հանդես է եկել «Շանհայյան կազմակերպության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին (ք. Սոչի):
10. «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների եւ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ երիտասարդական կազմակերպության հետ (ք. Մոսկվա):
11. Մասնակցել է «ԵԱՏՄ-ի 2016 թվականի արդյունքները» միջազգային ֆորումին (ք. Չելյաբինսկ): 

Դ) Ընտրողների հետ հանդիպումներ եւ ընդունելություն, նամակների եւ դիմումների հետ աշխատանք:

1. Ստացվել է մեկ կոլեկտիվ նամակ Երեւան-կրեդիտ բանկի ավանդատուներից, որի վերաբերյալ ուղարկել է ՀՀ ԿԲ-ին (15.02.16)
2. Ազգային ժողովում եւ կուսակցական գրասենյակում ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հանդիպում 46 քաղաքացու հետ:
3. Ստացվել է 49 նամակ եւ դիմում, որոնցից 24-ին տրվել են պատասխաններ, իսկ 17-ի վերաբերյալ հարցումներ եւ միջնորդություններ են ուղղվել պետական այլ մարմիններ:
4. Հանդիպումներ են տեղի ունեցել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրողների, ինչպես նաեւ ՀՀ սահմանները պաշտպանող զինծառայողների հետ: 

Ե) Հրատարակություններ.

1. Հրատարակել է «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016թթ.)» ծավալուն մենագրությունը` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
2. Հայաստանի, ՌԴ-ի, Մոլդովայի ԶԼՄ-ներով հանդես է եկել շուրջ 100 հրապարակումներով` հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ:
 
Պարգեւատրվել է.

1. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի «Միջխորհրդարանական համագործակցությունը ամրապնդելու համար» մեդալով:
2. «Պատիվ եւ Արիություն» շքանշանով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА