ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

22.12.2016 16:56 Հրապարակումներ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ


Լույս է տեսել ՍԻՄ նախագահ, բ.գ.թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ նոր գիրքը` «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016թթ.)»: Գիրքը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:Ծավալուն մենագրության մեջ վերլուծվել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի դերը այդ համակարգում: Առանձին բաժին է նվիրված Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Բացահայտվում են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության հակասությունները, ներկայացված են Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները ու ցեղասպանաստեղծ էությունը: Գրքում տեղ է հատկացված հայ-թուրքական տեղեկատվական պատերազմին: Ուսումնասիրվել է նաեւ մամուլի դերը հայ-թուրքական փոխհարաբերությունների` հասարակությանը ներկայացման մեջ: Ներկայացվել են հայ-թուրքական հարաբերություններում քաղաքացիական նախաձեռնությունները եւ առեւտրատնտեսական կապերը: 
Շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Աշխատությունը հրատարակել է «Իրավունք մեդիա» հրատարակչությունը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА