ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել ու ոչնչացրել

23.08.2016 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԶԱՐԿԵՐԱԿ
Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել ու ոչնչացրել

Oգոստոսի 22-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3535,7 կգ վայրի աճած կանեփի եւ 16 կգ կակաչի կանաչ զանգված:

ՀՀ ոստիկանությունից այսօր տեղեկացրել են, որ տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է 34.15 կգ կշռով կանեփի 105 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6,08 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 6 գրամ կանեփի թաց զանգված եւ 0,3 գրամ կշռով «մեթադոն» տեսակի թմրամիջոցի 1 դեղահաբ: 

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА