ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետիոտնային անցումներ` տեսողության խնդիր ունեցող քաղաքացիների համար

09.08.2016 15:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Հետիոտնային անցումներ` տեսողության խնդիր ունեցող քաղաքացիների համար


«Ավելի մատչելի Երևան» ծրագրի շրջանակներում տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անարգել տեղաշարժը ապահովելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում ու հետիոտնային անցումներում տեղադրվում են դեղին գույնի գոգավոր հատուկ սալիկներ: Դեղինը վատ տեսողությամբ քաղաքացիներին կծառայի որպես ազդանշան, իսկ տեսողությունից ընդհանրապես զուրկ անձանց` մայթի մոտալուտ վերջնամասի կամ ընդհակառակը` բարձրության չափը կհուշի սալիկների գոգավորությունը:

Ծրագիրը 2016 թվականին դիտարկվում է որպես փորձնական և կիրականացվի  Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածը: Գործընթացն ավելի ընդգրկուն կլինի 2017 թվականին, եթե այս տարվա  աշխատանքների արդյունքները լիարժեքորեն արդարացնեն սպասելիքները: Սակայն, ի սկզբանե, նախաձեռնությունը մեկնարկել է մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, ուր հաճախում են տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես նաև նույն խնդիրն ունեցող մեր համաքաղաքացիների համար գործող մշակույթի տան հարակից անցումում` այս կերպ հետապնդելով նաև ուսուցողական նպատակ:

Աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցում է շահառուների հետ, որպեսզի հաշվի առնվեն անգամ մանրուքները: Հիշեցնենք, որ,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքը նաև հատուկ կարիքներ ունեցող կամ  մանկասայլակներով տեղաշարժվող քաղաքացիներին հարմարավետ դարձնելու նպատակով 2013 թվականին մեկնարկել էր թեքահարթակներ կառուցելու ծրագիրը, որին արդեն հաջորդ տարի ներգրավվեցին նաև մասնավոր կառույցները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА