ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն  ԼՂՀ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

22.07.2016 17:32 ԶԱՐԿԵՐԱԿ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն  ԼՂՀ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

Հունիսի 17-ին ՊՊԾ-ի գնդի վրա հարձակման վերաբերյալ արդեն իրենց տեսակետներն են հայտնել թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային վերլուծաբանները: Շատերի կարծիքով` դեպքը կթուլացնի ոչ միայն Հայաստանի ներքին կայունությունը, այլեւ կազդի ԼՂՀ բանակցային գործընթացի վրա: Մանավանդ այն պահին, երբ արդեն հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն օգոստոսին: Կլինի՞ նման ազդեցություն. հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՎԵՐԸՆՏՎԵԼԸ ԿԱԶԴԻ ՀՀ-ԻԻՀ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Իրանի նախագահական ընտրո

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հակիրճ ասաց.

- Չեմ կարող ասել` այս դեպքերը գլոբալ ազդեցություն կունենա՞ն ԼՂՀ բանակցային գործընթացի վրա, թե` ոչ: Սակայն մեկ բան հաստատ է` սա  թուլացնում է մեր դիրքերը այդ բանակցությունում: Այդուհանդերձ, հուսով եմ, որ մեծ ազդեցություն չի լինի: 

ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ նկատեց ¥տե՛ս նաեւ էջ 13-ը¤.

- Չեմ կարծում, որ երեւանյան դեպքերն անմիջական ազդեցություն կունենան ԼՂՀ բանակցային գործընթացի վրա, սակայն ընդհանրության մեջ դիտարկելով, բնականաբար, այս ամենը թուլացնում է մեր կենսունակությունը: Այսինքն` ի վերջո հասարակությունը տարանջատվում է, մասնատվում, առաջանում են տարբեր խմորումներ: Զուտ երկրի կայունությունը պահպանելու համար, նման բաներ ցանկալի չեն: Աստված չանի, եթե այդ ամենը վերածվի մեծ բախումների, թշնամին բնականաբար առիթից կօգտվի: Չպետք է մոռանանք, որ երբ ժամանակին Ադրբեջանում տեղի ունեցան որոշակի խժդժություններ, այդ պայմաններում մերոնք հաջողություններ արձանագրեցին: 

«Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նշեց.

- Դժվար է հստակ որեւէ բան ասել, չգիտենք, թե դեպքերը ինչպես կզարգանան: Եթե այս դեպքերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով, ապա ազդեցություն չի ունենա, եւ օգոստոսին Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա: Առաջիկայում կտեսնենք` դեպքերն ինչպես կզարգանան, կասենք, թե ինչ ազդեցություն կունենա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА