ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել. Է. Շարմազանով

17.04.2018 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել. Է. Շարմազանով

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Է. Շարմազանովը, խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության մասին, ասաց, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել:

Համոզված եմ` այն սփյուռքահայերը, ովքեր պահանջում էին Սարգսյանի հրաժարականը, չեն վերադառնա Հայաստան

Դիտարկմանը, թե բազմաթիվ ցուցարարներ այժմ շրջափակում են տարբեր գերատեսչություններ՝ Է. Շարմազանովը նման կերպ արձագանքեց. «Ցուցարարները իրավունք ունեն ազատ երթեր կազմակերպել»:

Հարցին,  թե Սերժ Սարգսյանն այս տասը տարիների ընթացքում աչք չբացեց միտինգներից, Է. Շարմազանովը պատասխանեց. «Բոլոր ժողովրդավարական երկրներում միշտ միտինգներ են տեղի ունենում, իսկ ավտորիտար երկրներում՝ ոչ»:

Դիտարկմանը, թե՝ Ձեր ելույթում միայն Սերժ Սարգսյանին ուղղված գովեստի խոսքեր էին, Շարմազանովը արձագանքեց. «Բա կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանին գովեի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА