ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհավորեք՝ ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան

17.04.2018 15:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շնորհավորեք՝ ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստին «Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրեց՝ ինչու է համաձայնել ընդունել կառավարության ամառանոցը՝ սեփականության իրավունքով: 

Ռուս քաղաքագետը Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումներ է կանխատեսում

Սերժ Սարգսյանը նշեց, որ Խորհրդարանի շենքում է այդ օրենքն ընդունվել:

«Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»,- ասաց նա:

Զեյնալյանի դիտարկմանը, թե խնդիրը կառավարական սեփականությունից առանձնատուն ստանալն է, ոչ թե ընդհանրապես սեփականություն տալը, Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ տարբերություն՝ որ տնտեսությունից է: Ես տարբերություն չեմ տեսնում, եթե տեսնեի, ապա կխնդրեի, որպեսզի այդտեղից չլիներ: Ինչու չեմ տեսնում տարբերություն, որովհետև պետության համար ավելի շահեկան է, որովհետև լրացուցիչ պահպանություն պետք չէ, լրացուցիչ տեղ, ծախս պետք չէ։ Այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատուն կա, այնտեղ մինչև հիմա ազատ է ԱԺ նախագահի առանձնատունը. պարոն Բաբլոյանը չցանկացավ գալ այնտեղ, ազատ է վարչապետի համար նախատեսվածը, վարչապետը չցանկացավ գալ այնտեղ, բոլոր առանձնատները համարակալված են: Այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, եթե տեսնեի, կփորձեի խոչընդոտել այդ քայլին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА