ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իջեւանցի դասալիք Նիկոլը մոլորվել է Երեւանի փողոցներով

17.04.2018 14:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իջեւանցի դասալիք Նիկոլը մոլորվել է Երեւանի փողոցներով

Նիկոլին չհաջողվեց ոչ միայն տապալել ԱԺ նիստը այլեւ, անգամ որեւէ մեկ պատգամավորի խոչընդոտել, կամ համոզել, որպեսզի չմասնակցի ԱԺ նիստին: Ավելին, Նիկոլին եւ իր գործընկերներին չհաջողվեց անգամ, առաջադրեն վարչապետի ալտերնատիվ թեկնածու: Բացի անկապ ղժղժալուց, փողոցներում իր հետեւից մի քանի հարյուր ջահելներին ու դպրոցականներին քցած եւ վերջիններիս կյանքն ու առողջությունը վտանգելով, տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելուց ու փնթի մորուք աճացնելուց, ոչինչ չի ստացվում: Հիմա էլ Նիկոլը որոշել է իր դժբախտության մուռը հանել նախարարությունների աշխատակիցներից, ովքեր ոչ քաղաքականությամբ են զբաղվում, ոչ էլ Նիկոլի ասած ռեժիմի մաս են կազմում: Այսինքն, ուժեղներից վախենալով դասալիք Նիկոլը մուռը հանում է շարքային քաղաքացիներից: Եվ վերջապես դասալիքի ստվերը իսկապես հետեւում է Նիկոլին եւ շատ ծիծաղելի կլիներ, եթե դասալիքը լիներ վարչապետի այլընտրանքային թեկնածու այն դեպքում, երբ հիմնական թեկնածուն արցախյան պատերազմի հերոս է, պաշտպանության կոմիտեի նախագահ: Պատկերացնում եք, որքան գաճաճ է Նիկոլի կերպարը: 

«Կարիք կար այդ աղմուկի, դրա համար էլ այն բարձրացավ». Արազ Բաղդասարյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА