ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները փակել են Վարդգես Գասպարիի ճանապարհը

17.04.2018 13:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանները փակել են Վարդգես Գասպարիի ճանապարհը

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին է միացել նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա պառկել էր Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում` փշալարերի դիմաց: Ակտիվիստը նշեց, որ ոստիկանները փակել են իր ճանապարհը և չեն թողնում տուն գնալ: 

Հանրապետության հրապարակից ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում

«Ոստիկանները փակել են ճանապարհը և չեն թողնում տուն գնալ, երեկ էլ նույն խնդիրը կար: Նրանք ասացին, որ չենք թույլատրում գնալ, ես էլ պատասխանեցի`չեք թողնում, չեմ գնա ու պառկեցի ճանապարհին: Այնուհետև նրանք ճանապարհը բացեցին, հրավիրեցին, ի դեպ, որոշակի չափով ավելի բարեկիրթ, քան երբևէ և ես գնացի տուն: Հիմա էլ, որ բացեն նախ կգնամ տուն, բայց անպայման նորից կվերդառնամ` շարժմանը մասնակցելու, և առաջին հերթին իմ տան դիմացից, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ԱԺ-ից 100 մ ներքև: Ես փորձելու եմ իրականացնել այն ծրագիրը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց ակտիվիստը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА