ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի կազմակերպած հավաքի ընթացքում 37 քաղաքացու և 14 ոստիկանի վնասվածք ստանալու փաստերով նյութեր են նախապատրաստվում

17.04.2018 11:45 ՔՐԵԱԿԱՆ
Փաշինյանի կազմակերպած հավաքի ընթացքում 37 քաղաքացու և 14 ոստիկանի վնասվածք ստանալու փաստերով նյութեր են նախապատրաստվում

Նախօրեին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել»,-ասվում է հաղորդագրությունում:

Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ. փաստաբան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА