ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» խմբակցությունում ազատ է քվեարկելու. ես դեմ եմ քվեարկելու. Ն. Զոհրաբյանը՝ վարչապետի ընտրության մասին

17.04.2018 12:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկյան» խմբակցությունում ազատ է քվեարկելու. ես դեմ եմ քվեարկելու. Ն. Զոհրաբյանը՝ վարչապետի ընտրության մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությանն ազատ կքվեարկի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Կառավարության արտահերթ նիստին հանդես է եկել կոչով

Նա նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու:

«Կայացվել է ազատ քվեարկելու որոշում, ես ինքս դեմ եմ քվեարկելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին՝ եթե կողմ քվեարկողներ լինեն, կարելի է ասել, որ «Ծառուկյան» խմբակցությունն այլևս ընդդիմադիր չէ, նա պատասխանեց՝ ոչ:

«Եթե կայացված լիներ միաձայն քվեարկելու որոշում, կլիներ միաձայն քվեարկություն, ես ինքս դեմ եմ քվեարկելու, իսկ ովքեր կողմ են քվեարկելու, նրանց հարցրեք, միգուցե, կարողանան հիմնավորել իրենց քվեարկությունը»:

Նշենք, որ այժմ Ազգային ժողովի հատուկ նիստն է ընթանում, որում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Միակ առաջադրված թեկնածուն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА