ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ». ՀՀ-ն առաջիկայում կվավերացնի նոր պայմանագիր. ԵԱՏՄ-ում Հայաստանի որոշակի արտոնություններ կկրճատվեն

17.04.2018 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Ժամանակ». ՀՀ-ն առաջիկայում կվավերացնի նոր պայմանագիր. ԵԱՏՄ-ում Հայաստանի որոշակի արտոնություններ կկրճատվեն

«Հայաստանն առաջիկայում կվավերացնի պայմանագիր, ըստ որի` Ղրղզստանը ևս միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Այս պայմանագրով վերանայվում են անդամ պետությունների կողմից հավաքագրված մաքսատուրքերի ընդհանուր գումարից ստացվելիք գումարի մասնաբաժինները: Ըստ այդմ՝ եթե մինչև այժմ Հայաստանը ստանում էր հավաքված մաքսատուրքի 1,13 տոկոսը, ապա այսուհետ կստանա 1,22 տոկոսը: Այս բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մինչև 2018թ. Հայաստանն օգտվում էր որոշակի արտոնություններից և ավելի քիչ մաքսատուրք էր հավաքագրում: Հիմա այդ արտոնությունները վերացել են, ավելացել է մեր կողմից վճարվելիք գումարի չափը, հետևաբար ավելացվել է նաև ստացվելիք գումարը: Թե որքան գումար ենք մենք մուծում ընդհանուր բյուջե և որքան ստանում այդտեղից՝ չի հրապարակայնացվում, և մենք այդպես էլ չգիտենք՝ Հայաստանն օգտվո՞ւմ է, թե՞ տուժում»,-գրում է թերթը:

Թշնամին տանկերով և այլ տեխնիկայով մոտենում է. Արցախի ՊՆ-ի հրապարակած նոր տեսանյութը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА