ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանե Թանդիլյանը կոպիտ, Արամ Սարգսյանը չգիտի, Նիկոլն ամենայն հավանականոհւթյամբ կգա ԱԺ

17.04.2018 11:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մանե Թանդիլյանը կոպիտ, Արամ Սարգսյանը չգիտի, Նիկոլն ամենայն հավանականոհւթյամբ կգա ԱԺ

Արդեն հայտնի է, որ այսօր Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի քվեարկությունը: Արդեն մի քանի օր է, ինչ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացնում: Այս պահին հանրահավաքի մասնակիցները գտնցում են Աբովյան փողոցում եւ օպերայի տարածքում: ԱԺ շտապող Մանե Թանդիլյանից լրագրողները հետաքրքրվեցին այսօրվա քվեարկության վերաբերյալ, ինչին ի պատասխան պատգամավորուհին բավականին կոպիտ պատասխանելով ասաց, որ շտապում է իր աշխատասենյակ եւ չպատասխանեց ոչ մի հարցի: Րոպեներ անց ԱԺ մուտքին մոտեցավ վերոնշյալ խմբակցության պատգամավոր Արամ Սարսյանը, ով ասաց, որ դեռ պարզ չի կգա քվեարկության, թե ոչ, սակայն հստակ նշեց, որ վարչապետի թելնածուի ելույթին ներկա չի լինի եւ այն կլսի իր աշխատասենյակից, հարցեր եւս չունի, սակայն ելույթ անպայման կունենա: Իսկ այն հարցին,թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգա ԱԺ Ա. Սարգսյանը չբացառեց. ՙհնարավոր է հանրահավաքի կազմակերպիչը եւս գա Ազգային ժողով՚.- ասաց պատգամավորը եւ շտապես ներս:

Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության և գտնվելու վայրի մասին

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА