ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուֆոն. Մադրիդից հետո շատ եմ զբոսնել, սունկ ու ծաղիկ հավաքել

17.04.2018 00:33 ՍՊՈՐՏ
Բուֆոն. Մադրիդից հետո շատ եմ զբոսնել, սունկ ու ծաղիկ հավաքել

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչպես է հաղթահարել հոգեբանական խնդիրները Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից եւ այդ մրցաշարից դուրս մնալուց հետո:

Ռոնալդուն շատ հասարակ տղա է.Նուրմագամեդով

«Մեր որոշումներն են բնորոշում մեզ: Երբեմն մենք չափազանցնում ենք մեր խնդիրները եւ թույլ ենք տալիս սխալներ: Բայց սա կյանք է: Դրա համար ենք գալիս այս աշխարհ: Ադրենալինով եւ հույզերով լի շաբաթ էր, բայց ես ապրում եմ դրանով: Մադրիդից հետո շատ եմ զբոսնել, սունկ ու ծաղիկ հավաքել»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Մադրիդում «Ռեալին» հաղթեց 3:1 հաշվով: Ավելացված ժամանակում Բուֆոնը հեռացվեց մրցավարի հետ վիճելու համար, իսկ Ռոնալդուն իրացրեց 11մետրանոցը՝ զրկելով մրցակցին լրացուցիչ ժամանակից: Առաջին խաղում «Ռեալը» Թուրինում հաղթել էր 3:0 հաշվով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА